Մազերի փոխպատվաստում Artas iX ռոբոտով
ARTAS iX-ը աշխարհում նմանը չունեցող, վերջին սերնդի եզակի ռոբոտ է՝ հագեցած բարձր լուծաչափով ստերեոսկոպիկ տեսահամակարգով և երկու ասեղով պատվաստման եզակի համակարգով:
ARTAS iX ռոբոտն այսօր կիրառվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի լավագույն կլինիկաներում: Մեթոդից արդեն հաջողությամբ օգտվել են հայտնի մարդիկ ու շոու բիզնեսի աստղերը:
Այժմ արտերկիր մեկնելու կարիք չկա. Artas iX ռոբոտով մազերի փոխպատվաստումն արդեն հասանելի է Երևանում:
Ճշգրտություն, անվտանգություն, արդյունավետություն. ARTAS iX ռոբոտով մազերի փոխպատվաստման առավելությունները
Պրոցեդուրան ամենաբարձր արդյունավետությունն ունի մազերի փոխպատվաստման բոլոր մեթոդների մեջ: Պրոցեդուրան նվազագույն ինվազիվ է, անցավ, հարմարավետ հիվանդի համար և առանց տեսանելի սպիների: Վիրահատությունն ավելի արագ է ընթանում, քան մազերի փոխպատվաստման ավանդական մեթոդի դեպքում: Artas iX ռոբոտը մեկ րոպեում կարող է 60 գրաֆթ հանել:
Պրոցեդուրայից անմիջապես առաջ ArtasHair Studio հավելվածը կատարում է ճշգրիտ նախավիրահատական պլանավորում և մոդելավորում այն արդյունքը, որը Դուք կստանաք բուժման ավարտին: Էկրանի վրա դուք կտեսնեք Ձեր ապագա սանրվածքի 3D մոդելը:
Artas iX ռոբոտն ինքն է ընտրում փոխպատվաստման համար պիտանի ամենաառողջ ֆոլիկուլները և դա անում է շատ ավելի ճշգրիտ և արագ, քան բժիշկը, բացառելով մարդկային գործոնը, քանի որ ռոբոտը չի սխալվում, չի հոգնում, և նրա կենտրոնացումը չի նվազում: Գրաֆթի հեռացման բարձր ճշգրտությունը հնարավորություն է տալիս հանել ֆոլիկուլների 90%-ը՝ առանց մազի ֆոլիկուլները վնասելու, մինչդեռ ձեռքով վիրահատության ժամանակ ֆոլիկուլների մինչև 50%-ը վնասվում է ձեռքով վիրահատության ժամանակ։
Վիրահատությունից հետո վերականգնման ժամանակաշրջանը կարճ է: Artas iX ռոբոտն անմիջապես մշակում է դոնորական մազի ֆոլիկուլի հատվածը, որտեղից այն վերցվել է փոխպատվաստման համար, արդյունքում միկրովերքը շատ արագ լավանում է: Artas iX ռոբոտով մազերի փոխպատվաստումից հետո հետվիրահատական սպիներ չկան: Պրոցեդուրայից հետո մի քանի օրվա ընթացքում Դուք անցնում եք ձեր բնականոն կյանքին:
Արդյունքները կլինիկորեն ապացուցված են: Բնական, էսթետիկ և տևական արդյունքն ամբողջ կյանքի ընթացքում երշխավորված է:
Ինչպե՞ս է սկսվում մազերի փոխպատվաստման պրոցեդուրան.
Սկզբում Դուք ախտորոշում եք անցնում Մեդինէս կլինիկայում:
Փոխպատվաստող բժիշկը կպատասխանի ընթացակարգին վերաբերող Ձեր բոլոր հարցերին: Մեր կլինիկայում անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ, որի առողջության և անվտանգության համար մենք պատասխանատու ենք: Մազերի փոխպատվաստումը կատարվում է տեղային անզգայացմամբ: Մեր պացիենտները ցավ չեն զգում, մենք անում ենք ամեն ինչ Ձեր հարմարավետության համար: Բացի այդ, Artas iX ռոբոտով մազերի փոխպատվաստումը շատ ավելի քիչ ժամանակ է պահանջում, քան մազերի ավանդական փոխպատվաստումը:
Ինչպես է կատարվում մազերի փոխպատվաստումը մեր կլինիկայում ARTAS iX ռոբոտով.
Artas iX ռոբոտը, օգտագործելով գլխամաշկի դոնոր և ռեցիպիենտ հատվածների 3D պատկերները, ավտոմատ կերպով վերլուծում է մազածածկույթի խտությունը, մազերի աճի ստվարությունն ու ուղղությունը, նույնիսկ դրանց կառուցվածքը, երկարությունը և գույնը: Փոխպատվաստման համար ֆոլիկուլներ հանելիս՝ Artas iX-ը վերլուծում է դոնոր հատվածում հարակից մազերի քանակը, որպեսզի հետագայում ծոծրակի մասում հեռացման ոչ մի հետք տեսանելի չլինի, և մազերը հավասարաչափ աճեն:
Artas iX ռոբոտն ունի երկասեղ համակարգ՝ առաջին ասեղը փոքր և շատ ճշգրիտ կտրվածք է անում (44 մկմ ճշտությամբ), իսկ երկրորդ ասեղը ճշգրիտ շարժումով հեռացնում է փոխպատվաստման համար նախատեսված ֆոլիկուլը։ Խելացի սարքն ինքնուրույն նշում է մազերի ապագա փոխպատվաստման հատվածքը և հաշվարկում, թե ինչպես բաշխել իմպլանտներն այնպես, որ չվնասվեն փոխպատվաստման հատվածում առկա առողջ մազերը:
Փոխպատվաստման ժամանակ ռոբոտը ավտոմատ կերպով հաշվարկում է մազերի աճի ուղղությունը: Գործընթացը տեղի է ունենում բժշկի՝ մազերի փոխպատվաստման բարձրակարգ մասնագետի մշտական հսկողության ներքո:
Մեկ պրոցեդուրա՝ ամբողջական արդյունք.
Պրոցեդուրայի ավարտից հետո Դուք կարող եք վերադառնալ տուն և հաջորդ օրը գալ մեր կլինիկա՝ ստուգման: Միկրոսկոպիկ կտրվածքները գրաֆթները հեռացնելուց հետո կբուժվեն երկու օրվա ընթացքում:
Փոխպատվաստման համար ֆոլիկուլներ վերցնելուց հետո ոչ մի սպի չի մնա, և ընդամենը մի քանի օրից Դուք լիովին կվերականգնվեք:
Artas iX ռոբոտով մազերի փոխպատվաստումից վեց ամիս անց ակնհայտ արդյունքները հստակ տեսանելի կլինեն, իսկ ամբողջական արդյունքը գրանցվում է 9-12 ամիս հետո:
Artas iX ռոբոտով փոխպատվաստումը Ձեզ կնվիրի առողջ, բնական մազեր.
Artas iX ռոբոտով մազերի փոխպատվաստումից մեկ տարի անց դուք կստանաք լիարժեք, կայուն, մշտական էֆեկտ: Ծոծրակից փոխպատվաստված մազերը հետագայում չեն ոչնչացվի Ձեր սեփական հորմոնների կողմից, քանի որ դրանք բնածին դիմադրողականություն ունեն դիհիդրոտեստոստերոնի ազդեցության նկատմամբ:
Փոխպատվաստված մազերը Ձեր սեփական բնական մազերն են, դուք կարող եք կտրել դրանք, հարդարել, սանրվածք ստեղծել և ցանկության դեպքում նույնիսկ ներկել:
Պրոցեդուրայից առաջ նախնական խորհրդատվությունը պարտադիր է: Երբեմն կարող է անհրաժեշտ լինել խորհրդակցել տրիխոլոգի հետ: