էսթետիկ գինեկոլոգիա

Ինտիմ վիրաբուժությունը կամ էսթետիկ գինեկոլոգիան բժշկության համեմատաբար նոր ճյուղ է, որը զբաղվում է կանանց սեռական օրգանների և կոնքի հատակի էսթետիկ և ֆունկցիոնալ արատների շտկմամբ: Էսթետիկ գինեկոլոգիան զբաղվում է ինտիմ հատվածի թերությունների շտկմամբ։ Այն վերականգնում կամ բարելավում է կանանց վերարտադրողական օրգանների տեսքն ու գործառույթները: Սեռական շուրթերը կարող են ունենալ ի ծնե անոմալ և անհամաչափ ձև, ինչպես նաև կարող են փոփոխության ենթարկվել հետծննդաբերական տրավմաների և տարիքային փոփոխությունների հետևանքով: Թերությունները կարելի է շտկել գրեթե բոլոր դեպքերում: Այս թվացյալ անտեսանելի խնդիրերը հաճախ ունենում են ազդեցություն կնոջ ողջ կյանքի և առողջության վրա: Դրանք բացասաբար են անդրադառնում նրա սեռական կյանքի վրա, առաջացնում են կրկնվող վարակներ և ցավեր, ինչպես նաև հոգեկան անհանգստություն: Դանդաղ, բայց ազդեցիկ կերպով դրանք իջեցնում են կնոջ ինքնագնահատականը։


Էսթետիկ գինեկոլոգիան իրականացնում է հետևյալ միջամտությունները.

Սեռական շուրթերի վիրահատություն (լաբիոպլաստիկա). մեծ և փոքր սեռական շուրթերի և վուլվայի (ամոթույքի) շուրջ մաշկի ծալքերի պլաստիկ վիրահատությունն է։ Այն իրականացվում է և՛ էսթետիկ, և՛ ֆունկցիոնալ նկատառումներով: Սեռական շուրթերի չափերի փոքրացումը պարզ ու անվտանգ միջամտություն է, որը կատարվում է թե՛ տեղային, թե՛ ընդհանուր անզգայացմամբ: Վերականգնողական շրջանը 10-14 օր է: Վիրահատությունից հետո սպիներն աննկատ են դառնում։ 

 
Ցուցումներ.

  • Անհամաչափություն,
  • Հիպերպիգմենտացիա (անբնական մուգ գունավորում),
  • Սեռական փոքր շուրթերի մեծ չափ կամ երկարացում:

 
Ընդհանուր հակացուցումներ. հղիության և կրծքով կերակրման շրջան, ուռուցքային, սրտանոթային, սուր վարակիչ հիվանդություններ, քրոնիկ հիպերտոնիա, վահանաձև գեղձի հիվանդություններ, շաքարային դիաբետ, արյան մակարդման խանգարումներ, սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ, վեներական հիվանդություններ:

Վիրահատության տևողությունը՝ 30 րոպեից մինչև 1 ժամ:


Վերականգնողական շրջան
. Վերականգնումը տևում է 7-14 օր, սակայն անհրաժեշտ է զերծ մնալ սեռական ակտիվությունից 6 շաբաթ։

 

Սթրեսային անմիզապահության լազերային թերապիա

Սթրեսային անմիզապահությունը մեզի ինքնաբուխ արտազատումն է ամենափոքր ծանրաբեռնվածության դեպքում՝ փռշտալու, հազի, ծանրություն բարձրացնելու ժամանակ: Սթրեսային անմիզապահության լազերային բուժումը՝ հեշտոցի և միզուղիների վրա լազերային ճառագայթների ֆոտոջերմային ազդեցության կիրառումն է: Լազերային թերապիան խթանում է կոլագենի արտադրությունը՝ դրանով իսկ բարելավելով հեշտոցի և միզուղիների պատերի առաձգականությունը՝ վերացնելով միզուղիների սթրեսային անմիզապահության ախտանիշները:

 
Միջամտության ցուցումները.

մեզի անվերահսկելի արտազատում հազի, փռշտոցի, ծիծաղի և այլնի ժամանակ;

միզապարկի պատերի մկանային տոնուսի անկում;

փոքր կոնքի օրգանների իջեցում;

միզապարկի դիսֆունկցիա;

հեշտոցային առաձգականության կորուստ;

սեռական ցանկության նվազում;

միջադիրների ամենօրյա անհրաժեշտություն;

անհարմարության զգացում;

հարկադրված մեկուսացում հասարակությունից:

 
Հակացուցումները.

  • հղիության և կրծքով կերակրման շրջան;
  • վիրուսային և վարակիչ հիվանդություններ;
  • ՄԻԱՎ, հեպատիտ C;
  • Ուռուցքային հիվանդություններ;
  • շաքարային դիաբետ;
  • աշխատանք՝ կապված կանոնավոր ծանրության բարձրացման հետ:

 
Այցելությունների հաճախականությունը. միջինում 3 միջամտություն՝ 30 օր ընդմիջումով:

 

Հեշտոցի լազերային երիտասարդացում

Տարիքի հետ հեշտոցը կորցնում է իր առաձգականությունը: Կորում է մկանների տոնուսը, շարակցական հյուսվածքը ատրոֆիայի է ենթարկվում, և դրա ծավալը նվազում է: Նման խնդիր կարող է առաջանալ նաև երիտասարդ տարիքում, օրինակ՝ ծննդաբերությունից, վնասվածքներից և հիվանդություններից հետո: Հեշտոցի լորձաթաղանթի բարակումը (ատրոֆիան) հանգեցնում է սեռական կյանքի որակի վատթարացման, վարակների և միզասեռական համակարգի հիվանդությունների զարգացման ռիսկի: Հեշտոցի լազերային երիտասարդացում ոչ ինվազիվ պրոցեդուրա է, որը կարող է լուծել նշված խնդիրները:

 
Տևողությունը և արդյունքները.
Պրոցեդուրան ինքնին տևում է 15 րոպեից ոչ ավել: Ցանկալի արդյունքի հասնելու համար հարկավոր է այցելել 2-4 սեանս։ Արդյունքները տեսանելի են առաջին պրոցեդուրայից հետո
:

 
Առավելությունները՝

  • անցավ է,
  • ոչ-ինվազիվ է,
  • ցավազրկումը պարտադիր չէ,
  • արագ է,
  • չկա վերականգնողական շրջան:

 
Ցուցումներ՝

  • հեշտոցի պատերի թուլացում,
  • ատրոֆիա մենոպաուզայի ժամանակ,
  • ոչ լիարժեք սեռական կյանք,
  • օրգազմի բացակայություն:

 
Հակացուցումներ՝

  • շաքարային դիաբետ,
  • սրացման փուլում գտնվող հերպես,
  • ուռուցքային հիվանդություններ,
  • աուտոիմունային հիվանդություններ:

 
Այցելությունների հաճախականությունը. միջինում 3 միջամտություն՝ 30 օր ընդմիջումով:


Ինտիմ հատվածի ուրվագծային (ներարկումային) պլաստիկա

Ինտիմ հատվածների ուրվագծային պլաստիկան մեթոդ է, որը թույլ է տալիս ներարկումների միջոցով շտկել սեռական օրգանների ձևը։ Մեթոդը կիրառվում է ինչպես էսթետիկ, այնպես էլ վերականգնողական բժշկության մեջ։ Պրոցեդուրայի ընթացքում մաշկի տակ ներարկվում է հատուկ պրեպարատներ՝ ֆիլերներ: Դրանք մեծամասամբ հիմնված են հիալուրոնային թթվի վրա: Այն մարդու շարակցական հյուսվածքի բնական բաղադրիչն է: Հիալուրոնաթթուն մեծացնում է հյուսվածքների ծավալը, խոնավեցնում է դրանք, վերացնում է թուլությունը և բարելավում առաձգական հատկությունները:


Միջամտության ց
ուցումները.

  • Փոքր սեռական շուրթերի լորձաթաղանթի, հեշտոցամուտք և հեշտոցի չորություն,
  • Փոքր կամ մեծ շուրթերի ասիմետրիա,
  • Հյուսվածքների ատրոֆիա,
  • Մաշկի և լորձաթաղանթի թուլություն, զգայունության կորուստ,
  • Էսթետիկ թերություններ բնածին հիվանդությունների, վնասվածքների կամ անհաջող բժշկական վիրահատությունների հետևանքով,
  • Փափուկ հյուսվածքների տոնուսի նվազում,
  • Սեռական հարաբերության ընթացքում զգայունության նվազում:

 
Այս մեթոդը չունի տարիքային սահմանափակումներ:

Պրոցեդուրայի հիմնական հակացուցումը տեղային վարակիչ հիվանդությունների առկայությունն է: Դրանց թվում են.

  • Վուլվովագինիտը,
  • Հեշտոցի դիսբիոզը,
  • Միզուղիների վարակները,
  • Բարթոլինիտը,
  • Հեշտոցի կիստաները այլն: