Մարմնի ապարատային պրոցեդուրաներ


Ապարատային
կոսմետոլոգիան ներառում է այն պրոցեդուրաների շարքը, որոնք հիմված են ֆիզիկական գործոնների ազդեցության վրա՝ ուլտրաձայն, վակուում, էլեկտրամագնիսական ալիքներ, լազերային ճառագայթում և այլն: Դրանք ուղղված են դեմքի և մարմնի էսթետիկ տեսքի վերականգնմանն ու պահպանմանը, հյուսվածքների վիճակի բարելավմանը և կոնկրետ խնդիրների վերացմանը:

Նման խնամքը ակտուալ է ոչ միայն դեմքի մաշկի համար։ Ձեռքեր և ոտքեր, որովայն և հետույք, դեկոլտե և մեջք՝ մարմնի յուրաքանչյուր հատված պրոֆեսիոնալ ​​երիտասարդացման կարիք ունի: «Մեդինէս» բժշկական կենտրոնը պացիենտներին առաջարկում է մարմնի ժամանակակից և անվտանգ պրոցեդուրաներ: Մենք կընտրենք կուրսը՝ ելնելով ցուցումներից, տարիքից և մարմնի անհատական առանձնահատկություններից, և կօգնենք ձեզ կատարյալ տեսք ունենալ ամեն առումով:


Ապարատային մեթոդների պահանջարկը պայմանավորված է մի շարք առավելություններով.

  • ապահովում են կայուն, երկարատև ազդեցություն;
  • ունեն ոչ թե քողարկիչ, այլ բուժիչ ազդեցություն;
  • թույլ են տալիս արագ և արդյունավետ լուծել էսթետիկ և մասամբ բժշկական խնդիրները;
  • ունեն կոմպլեքս ազդեցություն ոչ միայն մաշկի, այլև մաշկի հիմքում ընկած հյուսվածքների վրա;
  • շատ դեպքերում չեն պահանջում նախապատրաստում, անզգայացում և երկարատև վերականգնում;
  • չեն թողնում սպիներ և այլ նկատելի հետքեր;
  • անվտանգ են և բարդություններ չեն առաջացնում:


Մարմնի ապարատային պրոցեդուրաներ
ի կոմպլեքսը ներառում է հետևյալ ծրագրերը.

  • հակացելյուլիտային ծրագիր;
  • առողջական, հակատարիքային ծրագիր;
  • լիմֆոդրենաժային ծրագիր;
  • կատարյալ ուրվագծերի և ամուր մաշկի պահպանման ծրագիր;
  • ծննդաբերությունից հետո վերականգնողական ծրագիր:

 
«Մեդինէս» կլինիկան հագեցած է վերջին սերնդի լավագույն ապարատներով ու սարքերով, որոնք են.

Cynosure Elite iQ   

TRITON by INMODE (MORPHEUS 8, Body FX, Fractora, Lumecca, Diolaze)

SORISA - IMPRESS LITE MED

ICOONE® LASER

ULTRAFORMER III

Alma Hybrid (CO2 – լազեր, IMPACT, HyGrid™, Pixel Co2, Alma FemiLift)

DERMACLEAR

INDIBA DEEP CARE (HAIRWAVE)

IMAGING EXCELLENCE FROM CANFIELD (HAIR METRIX)

Mantis և Mantis Elite Universal x6-x20 օբյեկտիվով

SORISA PHOTOCARE