CLASSYS
ULTRAFORMER III
Բազմաֆունկցիոնալ, բարձր ինտենսիվության ֆոկուսավորված ուլտրաձայն
MFHIFU – Multi-Functional High IntensityFocusedUltrasound
դեմքի և մարմնի լիֆթինգի համար
Լրակազմում՝ 1.5; 3.0; 4.5; 6.0; 9,0 մմ
- բարձր ինտենսիվության ֆոկուսավորված ուլտրաձայն:
- հյուսվածքների լիֆթինգ և ձգում՝ առանց վիրահատության:
- դեմքի և մարմնի պրոցեդուրաներ:
Նկարագրություն
Դեմքի և պարանոցի տարիքային փոփոխությունների դրսևորումները շատ բազմազան են՝ չորություն, կնճիռներ, մաշկի տորգուրի և առաձգականության նվազում: Սակայն դեմքի և պարանոցի փափուկ հյուսվածքների ծերացման ամենանենգ ախտանիշներից մեկը իջեցումը կամ գրավիտացիոն պտոզն է:
Պտոզի ի հայտ գալը կապված է ոչ միայն մաշկի և ենթամաշկային հյուսվածքի ինվոլյուցիոն փոփոխությունների, այլև մակերեսային մկանային ապոնևրոտիկ համակարգի (SMAS) ամրացման կետերի ձգման և թուլացման հետ: SMAS-ը անատոմիական ֆիբրոմկանային կոմպլեքս է, որը բաղկացած է 2 շերտից (մակերեսային ֆիբրոզային և խորը մկանային), և կատարում է հիմնակմախքի և դեմքի ձևի պահպանման ֆունկցիաներ։ Ուստի փափուկ հյուսվածքների արդյունավետ ձգման համար անհրաժեշտ է ներազդել ինչպես մաշկի խորը շերտերի, այնպես էլ SMAS-ի վրա: Ներկայումս SMAS-ի վրա ներազդելու միակ ոչ ինվազիվ միջոցը ուլտրաձայնի միջոցով ձգման մեթոդն է՝ HIFU (High Intensity Focused Ultrasound):
Դեմքի և մարմնի վրա գործողության մեխանիզմը:
Բուժման ընթացքում ինտենսիվ ֆոկուսավորված ուլտրաձայնային ալիքը 13.0, 9.0, 6.0, 4.5, 3.0, 2.0 և 1.5 մմ խորության վրա ստեղծում է ջերմակոագուլյացիոն գոտիներ ենթամաշկային ճարպային շերտում, դերմայում և SMAS-ում: Բարձր ինտենսիվության ուլտրաձայնը, հյուսվածքների տատանում առաջացնելով, հանգեցնում է դրանց տեղային տաքացմանը, որին հաջորդում են կծկումը և նոր կոլագենի սինթեզի խթանումը: Ուլտրաձայնային տատանումների ազդեցության հստակ ուղղորդման շնորհիվ ապահովվում է էներգիայի նպատակային մատակարարում առանց շրջակահյուսվածքները վնասելու: Ազդեցության գծի երկարությունը կարող է տատանվել 5-ից 25 մմ միջակայքում, իսկ կոագուլյացիայի կետերի միջև հեռավորությունը կազմում է 1, 1.5 և 2 մմ՝ կախված կիրառվող ՈւՁ էներգիայի ինտենսիվությունից: Բազմաստիճան ներգործությունը երաշխավորում է դեմքի և պարանոցի փափուկ հյուսվածքների ծավալային եռաչափ բնական լիֆթինգ: Արդյունքը նկատելի է պրոցեդուրայից անմիջապես հետո և ամրապնդվում է 2-3 ամսվա ընթացքում:
Ուլտրաձայնային լիֆթինգի պրոցեդուրայի ցուցումները
- Դեմքի ուրվագծի դեֆորմացիա:
- Ճակատի, հոնքերի պտոզ (իջեցում):
- Վերին կոպերի չափավոր իջեցում և ավելորդ մաշկ:
- Ստորին կոպերի չափավոր ավելորդ մաշկ:
- Այտերի կախվածություն և թուլացում:
- Քիթշրթունքային արտահայտված ծալքեր:
- Շրթունքների անկյունների իջեցում:
- Ենթածնոտային շրջանի մաշկի կախվածություն և գունատություն:
- Դեմքի, պարանոցի և դեկոլտեի մաշկի գունատություն և կնճռոտություն:
- Դեմքի և մարմնի անհամաչափություն:
- Պոստակնեի սպիներ:
- Դեմքի մաշկի գունաբացում:
- Հետծննդաբերական որովայն:
- Ուսերի շրջանի մաշկի թուլացում:
- Մարմնի ուրվագծերի մոդելավորում:
- Եվ տարիքային փոփոխությունների հետ կապված բազմաթիվ այլ ցուցումներ: