Դեմքի մեզոթերապիայի առավելությունները

Դեմքի մեզոթերապիա պրոցեդուրան մաշկի խնամքի ամենահայտնի, պահանջված և արդյունավետ մեթոդներից մեկն է և առաջարկում է այնպիսի լուծումներ, որոնք կարող են կիրառվել մաշկային տարբեր խնդիրների դեպքում։ Խնամքի և երիտասարդացման այս եղանակը Մեդինէս բժշկական կենտրոնում իրականացվում է առանց վիրահատական միջամտության և կարող է կիրառվել թե կանանց, թե տղամարդկանց դեպքում։

 

Ինչ է մեզոթերապիան

Նախքան մեզոթերապիայի առավելություններին անցնելը, եկեք հասկանանք, թե ինչ է ենթադրում բուն պրոցեդուրան։ Այն նախատեսված է վիտամինների, հանքանյութերի, ամինաթթուների և այլ կենսական բաղադրիչների միկրոներդրում մաշկի միջին շերտ՝ մեզոդերմ:

Այս մեթոդն օգնում է խթանել բջիջների վերականգնումը, բարելավել արյան շրջանառությունը, ակտիվացնել կոլագենի ու էլաստինի արտադրությունը, ինչպես նաև վերացնել մաշկի տարբեր թերությունները, որոնք առօրյայում ազդում են պացիենտի ինքնազգացողության և հոգեբանության վրա:

Մեդինես բժշկական կոնտրոնը տրամադրում է անհատական մոտեցում՝ կախված պացիենտի մաշկի տեսակից, խնդիրներից և ցանկալի արդյունքներից: Մեզոթերապիա բժշկական միջամտությունը համարվում է անվտանգ և արդյունավետ մեթոդ, իսկ Մեդինէս բժշկական կենտրոնում այն իրականացվում է միայն որակավորված մասնագետների կողմից։

Այցելելով Մեդինէս բժշկական կենտրոն պացիենտը հնարավորություն կունենա անցնել միջամտությունը որակավորված մասնագետների կողմից: 

 

Արագ և տեսանելի արդյունքներ

Առաջին առավելությունը, որ կարող ենք նշել, դա միջամտությունից հետո արագ և տեսանելի արդյունքներն են։ Քանի որ, մեզոթերապիայի էությունը կայանում է մաշկի խորը շերտեր սնուցող և վերականգնող նյութերի ներարկման մեջ, այս նյութերն օգնում են մաշկին տալ ավելի թարմ, փայլուն ու առողջ տեսք։

 

Կնճիռների և մաշկի ծերացման կանխարգելում

Մեզոթերապիան հատկապես արդյունավետ է մաշկի ծերացման նշանների դեմ պայքարում: Տարիքի հետ կարող ենք նկատել, թե ինչպես է նախկինում էլաստիկ մաշկը ստանում ավելի թույլ և երբեմն նաև կախված տեսք, կորցնում խոնավությունը և ձեռք բերում կնճիռներ։ Ներարկվող սնուցման շնորհիվ հաջողվում է կանխել նման գործընթացները։ Արդյունքում վերացվում են մանր կնճիռները և նվազում արտահայտված կնճիռների քանակը։ 

 

Մաշկի գույնի կարգավորում

Մաշկի գույնի անհավասարությունը և պիգմենտացիոն խնդիրները կարող են առաջ գալ արևի վնասակար ճառագայթների ազդեցությամբ, պայմանավորված լինել հորմոնալ խանգարումներով, տարիքով, սթրեսով և մաշկի վնասվածքներով: Նման դեպքերում կարող են ի հայտ գալ մուգ հետքեր և բծեր, կարմրություն և այլ գունային տարբերություններ։ 

Մեզոթերապիան արդյունավետ է նաև մաշկի գույնի կարգավորման համար, քանի որ ներարկվում են հատուկ նյութերի խառնուրդ, որոնք պարունակում են մելանինի արտադրությունը վերահսկող և բջիջների վերականգնման գործընթացը խթանող բաղադրիչներ։

Մաշկի գույնի կարգավորման համար հաճախ անհրաժեշտ է անցնել մի քանի սեանս՝ կախված խնդրի լրջությունից: Առաջին արդյունքները կարող են նկատելի լինել արդեն առաջին սեանսից հետո, սակայն առավել կայուն և երկարատև արդյունքների հասնելու համար խորհուրդ է տրվում անցկացնել ամբողջական կուրս:

 

Չոր և վնասված մաշկի խնամք

Մաշկի չորությունը և վնասված կարգավիճակը սովորաբար պայմանավորված են գենետիկայով, արտաքին միջավայրի ազդեցություններով (ցուրտ, քամի, արևի ճառագայթներ), ջրազրկմամբ, սխալ խնամքով կամ նույնիսկ տարիքի հետ կապված փոփոխություններով: Այս խնդիրները հանգեցնում են մաշկի պաշտպանիչ շերտի թուլացմանը, ինչի հետևանքով մաշկը կորցնում է խոնավությունը, առաձգականությունը և դառնում է ավելի խոցելի:

Պրոցեդուրայի ընթացքում ներարկվում է հիալուրոնաթթու, որն օգնում է խոնավեցնել մաշկի բոլոր շերտերը, քանի որ այն ունակ է իր քաշից մինչև 1000 անգամ ավել ջուր պահել։ Սա կարևոր է չոր մաշկի փափկությունը և առաձգականությունը վերականգնելու համար: 

Մեզոթերապիայի բաղադրիչները նպաստում են նաև մաշկի բնական լիպիդային շերտի վերականգնմանը, որը մաշկը պաշտպանում է արտաքին վնասակար ազդեցություններից:

Չոր և վնասված մաշկի խնամքը պահանջում է գրագետ ու շարունակական մոտեցում: Մեզոթերապիայի միջոցով պացիենտը կարող է վերականգնել մաշկի բնական խոնավությունը, թարմությունն ու փայլը: Սակայն նախքան պրոցեդուրան անցնելը, կարևոր է խորհրդակցել մասնագետի հետ՝ մաշկի անհատական կարգավիճակը ճիշտ գնահատելու և լավագույն խնամքն ապահովելու համար:

 

Ինչու ընտրել փորձառու մասնագետ

Մեզոթերապիայի հաջողությունը մեծապես կախված է մասնագետի փորձից և որակավորումից: Վստահելով ձեր մաշկի խնամքը փորձառու մասնագետներին՝ վստահելի բժշկական կենտրոնում, դուք ապահովում եք պրոցեդուրայի անվտանգությունն ու արդյունքների որակը։ Այսպիսով, ձեր առողջ գեղեցկությունը վստահեք փորձառու մասնագետներին՝ այցելելով ՄեդինԷս բժշկական կենտրոնում։

Մեդինէս բկ-ն գտնվում է Վարդանանց 110 հասցեում, խորհրդատվությունը բարձրակարգ մասնագետի մոտ անվճար է, գրանցվելու համար կարելի է զանգահարել +374 55 505 605։