Ենթամաշկային ֆիլլերներ

Ենթամաշկային ֆիլլերները ներարկումային տարբեր նյութեր ու գելեր են, որոնք օգտագործվում են մարմնի և դեմքի երիտասարդացման, կնճիռները վերացնելու համար: Այլ կերպ դա կոչվում է ոչ վիրահատական պլաստիկ վիրաբուժություն:

Կախված ծագումից՝ դրանք բաժանվում են 2 մեծ տեսակի, որոնք իրենց մեջ ներառում են մի շարք ենթատեսակներ.

  • Բնական՝ պատրաստված են օրգանիզմի հետ համատեղելի ճարպերից և նյութերից, ինչպիսիք են կոլագենը, էլաստոմերը, հիալուրոնաթթուն և այլն, որոնք ներծծվում են մաշկի տակ:
  • Արհեստական հավելումներ՝ կենդանի հյուսվածքների հետ ոչ համատեղելի, սինթետիկ պոլիմերների և գելերի տարբեր տեսակներ են:

ֆիլլերի տեսակով ու գնով է պայմանավորված կարճատև կամ երկարատև արդյունքը:

Մեր կլինիկայում ֆիլլերներն ունեն հետևյալ կիրառությունները․
  • Շուրթերի ծավալի մեծացում
  • Շուրթերի ծավալի մեծացում
  • Շուրթերի ծավալի մեծացում
  • Շուրթերի ծավալի մեծացում
  • Շուրթերի ծավալի մեծացում
  • Շուրթերի ծավալի մեծացում
  • Շուրթերի ծավալի մեծացում
  • Շուրթերի ծավալի մեծացում
  • Շուրթերի ծավալի մեծացում

Ֆիլլերներն օգնում են ազատվել տարբեր թերություններից, երիտասարդ ու հմայիչ տեսք են հաղորդում: Կոսմետոլոգիական այսպիսի պրոցեդուրաները կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում ավելի, քան 100 տարի: Վաղ շրջանում ենթամաշկային ֆիլլերներն ներառում էին սիլիկոն և պարաֆին, որոնք կարող էին առաջացնել մի շարք կողմնակի բարդություններ, որոնք այժմ բացակայում են: Ենթամաշկային սիլիկոնե հավելումների բանաձևը կատարելագործված է և այժմ հաճախ օգտագործվում է պլաստիկ վիրաբուժության մեջ:

Ժամանակակից տեխնոլոգիաները օգնեցին զարգացնել այլընտրանքային ֆիլլերներ, որոնք չեն առաջացնում բարդություններ, արագ և հեշտ են ընտելանում մաշկին: Դրանցից մեկը հանդիսանում է լայն տարածում ունեցող հիալուրոնային թթուն է: Տարբեր տվյալներով հիլաուրոնաթթուն ամբողջ աշխարհում մեծ հաջողությամբ կիրառվում է ավելի քան 40 միլիոն տարբեր կոսմետիկական և բժշկական միջամտությունների ժամանակ:

Հիալուրոնաթթուն ունի բնական ծագում, կազմված է մարդկային կամ հիմնականում բակտերիալ բջիջներից: Այսպիսի կոսմետիկ պրոցեդուրաները մեծ տարածում են ստացել և սկսվել են իրականացվել Ասիայում (Հայաստանում), Ամերիկայում (ԱՄՆ) և ամբողջ աշխարհում:

SCULPTRA հավելումները հանդիսանում են ժամանակակից և լայն կիրառում ստացած միջոց՝ պոլիլակտոզային թթվի հիման վրա, որը կիրառվում է դեմքի ձևի շտկման համար․ հիմնականում օգտագործվում է դեմքի ճարպային դիստրոֆիայի ժամանակ` անհրաժեշտ ծավալ հաղորդելու համար: