Կրծքագեղձի մեծացում. ինչպես ընտրել իմպլանտների իդեալական չափը և տեսակը

Կրծքերի վիրահատությունը ծավալուն վիրահատական գործընթաց է, որից առաջ հարկավոր է հաշվի առնել մի քանի կարևոր գործոններ։ Այդ թվում՝ իմպլանտների իդեալական չափը և տեսակը, որոնք հասկանալու համար անհրաժեշտ է վիրաբույժի հետ անցնել խորհրդատվություն։

Համեմատած կրծքերի պլաստիկ փոքրացման հետ, կրծքերի մեծացման վիրահատությունն ունի առանձին ընթացակարգեր, ուստի, ստորև կհասկանանք դրանց առանձնահատկությունները։

 

Կրծքերի պլաստիկա՝ մամոպլաստիկա խորհրդատվություն

Խորհրդատվությունը ենթադրում է մասնագետի և պացիենտի առաջին հանդիպումը, որի ընթացքում մասնագետը կօգնի պացիենտին հասկանալ իմպլանտների տեսակները և ընտրել համապատասխանող չափը՝ կրծքի պլաստիկ վիրահատության համար։ Խորհրդատվության ընթացքում պացիենտը նաև կարող է անդրադառնալ բոլոր հետաքրքրող հարցերին վիրահատական և հետվիրահատական փուլերի վերաբերյալ։ 

Խորհրդատվության փուլում վիրաբույժը կգնահատի նաև պացիենտի առողջության ընդհանուր կարգավիճակը, ներառյալ առկա հիվանդությունները, դեղորայքները, ալերգիաները և կրծքի քաղցկեղի ընտանիքի պատմությունը: Այս տեղեկատվությունը օգնում է որոշել վիրահատության հետ կապված հնարավոր ռիսկերը։ Վիրաբույժը կանցկացնի կրծքերի մանրամասն զննում՝ ուշադրություն դարձնելով դրանց չափին, ձևին, մաշկի որակին և պտուկի դիրքին։ Զննումն անհրաժեշտ է ճիշտ վիրաբուժական մոտեցում մշակելու համար։ 

Զննումից հետո պլաստիկ վիրաբույժը կքննարկի տարբեր իմպլանտների տարբերակներ, դրանց չափերը, ձևերը և հնարավոր կտրվածքների տեղերը։ Կարևոր է նաև խոսել սպասվող արդյունքների մասին։

Հարցեր, որոնք պացիենտը կարող է ուղղել խորհրդատվության ընթացքում

Եթե վիրաբույժը չի անդրադարձել մեծացման տարբերակներին, ապա պացիենտը կարող է հարցնել կիրառվող տարբերակների, տեխնիկաների և իմպլանտների տեսակների (անատոմիական/կաթիլաձև կամ կլոր) մասին, ինչպես նաև՝ իմպլանտների տեղադրման տեսակների մասին (ենթամկանային և ենթագեղձային)։ 

Պացիենտը նաև կարող է հարց ուղղել պլաստիկ վիրահատության վերականգնումից հետո կրծքով կերակրելու կարողության վերաբերյալ։ Քանի որ ներկայիս կրծքի պլաստիկ վիրահատությունները տեղի են ունենում առանց գեղձը վնասելու, պացիենտը կարող է ինչպես ծննդաբերել, այնպես էլ կերակրել երեխային առանց որևէ անհանգստությունների։

Հետվիրահատական ընթացք և վերականգնման տևողություն․ Պացիենտը կարող է տեղեկանալ վերականգնման ստանդարտ տևողությանը և պարզել, թե երբ կարող է վերադառնալ առօրյա կյանքին, աշխատանքին և ֆիզիկական ակտիվ կյանքին։

Պացիենտը կարող է ծանոթանալ նաև կրծքի վիրահատության հնարավոր ռիսկերին և բարդույթներին, ինչպես նաև վերականգնման ընթացքում անհրաժեշտ գործողություններին՝ ուղղված հիգիենայի պահպանմանը և վարակների ներթափանցման կանխմանը։

Վերջնական որոշում կայացնելու համար պացիենտը կարող է ուղղել տարբեր այլ հարցեր (նախկին աշխատանքների լուսանկարներ, կրծքերի մեծացում արժեք և այլն)։

 

Համապատասխան իմպլաների ընտրություն

Համապատասխան իմպլանտներ ընտրելու համար անհրաժեշտ է ծանոթանալ դրանց տեսակներին։ Իմպլանտների չափը որոշվում է խորանարդ սանտիմետրերով: Վիրաբույժը կօգնի որոշել օպտիմալ ծավալը՝ հաշվի առնելով պացիենտի մարմնի տեսակը, կենսակերպը և էսթետիկ նպատակները։ 

 

Վերականգնման փուլ կրծքերի պլաստիկայից հետո

Վիրահատությունից հետո իրատեսական ակնկալիքներ ձևավորելու համար կարևոր է ուշադրություն դարձնել վերականգնման ամբողջ ընթացքին։ Սկզբնական վերականգնման փուլում շատ պացիենտներ զգում են այտուցվածություն և վիրահատությունից անմիջապես հետո՝ որոշակի անհանգստություն։ Այսպիսով, պացիենտը խորհրդատվության ընթացքում կարող է վիրաբույժի հետ քննարկել հետվիրահատական շրջանում ցավից ազատվելու կամ այն մեղմացնելու եղանակները։

Վիրահատությունից հետո մի քանի շաբաթվա ընթացքում պացիենտին հակացուցված է բարձրացնել ծանր իրեր, կատարել ակտիվ ֆիզիկական գործողություններ և ինտենսիվ վարժություններ։ 

Հետվիրահատական փուլում կարևոր են նաև պարբերական այցելությունները՝ կրծքերի վիրահատություն իրականացրած վիրաբույժի մոտ։ Սա անհրաժեշտ է ապաքինման ընթացքը վերահսկելու և վերականգնման ընթացքում ծագած հնարավոր մտահոգությունները լուծելու համար և կօգնի պացիենտին ավելի ուշադիր ու պատասխանատու վերաբերվել սեփական առողջությանը՝ հատկապես այս շրջանում։

 

Պլաստիկ վիրաբուժություն Երևանում․ Կրծքերի մեծացում՝ Մեդինէս բժշկական կենտրոնում

Կրծքերի մեծացումը վիրահատական գործընթաց է և իրականացվում է միայն ոլորտում որակավորված մասնագետների կողմից, դա պլաստիկ վիրաբույժն է՝ բարձրորակ սարքավորումներով և գործիքներով։ Մեդինէս բժշկական կենտրոնում վիրահատական գործընթացը սկսվում է մասնագետի մոտ այցով, որը կրում է խորհրդատվական բնույթ։ Քննարկվում են պացիենտի անհանգստությունները, հնարավոր ռիսկերը՝ կախված նրա առողջական կարգավիճակից, մեծացման տարբերակներն ու իմպլանտների չափը, տեսակը և վիրահատության արժեքը։ Իմպլանտների ընտրությունը հիմնականում կախված է վիրաբույժի ընտրությունից և պացիենտի ցանկությունից։ Այնուհետև մասնագետը նշանակում է անհրաժեշտ հետազոտությունները՝ արյան, մեզի ընդհանուր և կենսաքիմիական անալիզ, ԷԿԳ, կրծքագեղձի ՈՒՁՀ։ Հետազոտությունների դրական պատասխանից հետո նշանակվում է վիրահատության օրը։ 

Վիրահատությունից առաջ՝ 14 օրվա ընթացքում, պացիենտը պետք է չօգտագործի հորմոնալ հակաբեղմնավորիչներ, իսկ 7 օրվա ընթացքում չօգտագործի ծխախոտ, ալկոհոլ կամ որևէ հակաբեղմնավորիչ։ 

Վերականգնումը տևում է 2 ամիս և խորհուրդ է տրվում կրել կոմպրեսիոն կրծկալ՝ 4-6 շաբաթ։ Վիրաբույժը նաև կհակացուցի ֆիզիկական ակտիվ կենսակերպը և ծանրաբեռնվածությունը։ Վիրահատությունից անմիջապես հետո՝ 2 շաբաթվա ընթացքում պացիենտը պետք է քնի մեջքի վրա։ Այս և այլ բոլոր մանրամասները կքննարկվեն խորհրդատվության ընթացքում։