Դեմքի խնամք տարբեր սեզոններին

Մաշկը մշտապես հակված է ենթարկվելու արտաքին գործոնների ազդեցությանը և տարվա բոլոր եղանակները այդ գործոններից մեկն են։ Յուրաքանչյուր եղանակ բերում է իր խնդիրները՝ չորություն ձմռանը, ավելորդ ճարպ և արևի ազդեցություն ամռանը, և խոնավության փոփոխություններ գարնանն ու աշնանը։ Եթե չհարմարեցնենք մաշկի խնամքը եղանակին, կարող ենք բախվել չորության, բորբոքումների կամ վաղաժամ ծերացման խնդիրների։

 

Դեմքի խնամք հարկավոր է իրականացնել բոլոր սեզոններին, քանի որ այն անհրաժեշտ է մաշկը սնուցելու և պաշտպանելու համար՝ շրջակա միջավայրի ամենատարբեր ազդեցություններից։ Հարմարեցնելով ձեր խնամքը յուրաքանչյուր եղանակի պահանջներին, դուք կնպաստեք ձեր մաշկի առողջ տեսքին։

Այսպիսով, եկեք հասկանանք, թե ինչպես կարելի է խնամել մաշկը տարվա ընթացքում և ինչպես Մեդինէս բժշկական կենտրոնը կարող է օգնել այդ հարցում։ 

 

Մաշկի սեզոնային խնամքի կարևորությունը

Ձեր մաշկը մարմնի ամենամեծ օրգանն է, և նրա կարգավիճակը սերտորեն կապ ունի արտաքին գործոնների՝ ջերմաստիճանի, խոնավության և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետ։ Անտեսելով եղանակային փոփոխությունները, ժամանակի ընթացքում կարող եք նկատել մաշկի չորություն, գրգռվածություն կամ բորբոքումներ, և նման իրավիճակները կանխելու համար անհրաժեշտ է մաշկի անհատական խնամք, որը կհամապատասխանի ձեր մաշկի տեսակին ու կարգավիճակին։

 

Մաշկի տեսակները

Ճիշտ դեմքի մաշկի խնամք ունենալու համար կարևոր է հասկանալ ձեր մաշկի տեսակը, ըստ որի էլ որոշել խնամքի միջոցները, հաճախականությունը և անհրաժեշտ պրոցեդուրաները։ Շատերիս հայտնի բալանսավորված յուղարտադրությամբ, նվազագույն խնդիրներով ու հարթ տեսքով մաշկը նորմալ մաշկն է, որն ամբողջ տարվա ընթացքում ունենում է միայն թեթև փոփոխություններ։ 

Լարված, թեփոտող ու հաճախակի գրգռվող մաշկը՝ չոր մաշկն է, որը հատկապես խնդրահարույց է ցուրտ ամիսներին։ Նման մաշկի դեպքում խորհուրդ է տրվում ձմռանն օգտագործել ծանր խոնավեցնող միջոցներ, իսկ ամռանը՝ ավելի թեթև միջոցներ։

Փայլող, ավելի ընդլայնված ծակոտիկերով ու բորբոքումների հակված մաշկը յուղոտ մաշկն է, որը տարվա ընթացքում կարիք ունի սեզոնային խնամքի՝ թեթև պիլինգի, թեթև խոնավեցնող միջոցների ու յուղ չպարունակող արևապաշտպան միջոցների։

Կարմրության, գրգռվածության ու ալերգիկ ռեակցիաների հակված մաշկը զգայուն մաշկն է, որը խնամելու և առողջ պահելու համար հարկավոր են թեթև բաղադրիչներով հանգստացնող միջոցներ՝ առանց բույրերի։

 

Ինչպես հասկանալ սեփական մաշկի տեսակը

Շատերս մեր մաշկի տեսակը փորձում ենք կռահել ըստ դրա կարգավիճակի, օրինակ՝ թեփոտման դեպքում որոշում ենք, որ մեր մաշկը չոր մաշկի խմբին է պատկանում, իսկ չափից դուրս յուղոտման դեպքում, կարծում ենք, որ այն պատկանում է յուղոտ մաշկի տեսակներին։ Սակայն, բժշկության տեսանկյունից մաշկի կարգավիճակն ուղիղ հայելի է դեպի մարդու ընդհանուր առողջական վիճակը և շատ դեպքերում, այդ թվում նաև թեփոտման ու չորացման պարագայում, մաշկը կարող է պարզապես արտացոլել անձի ընդհանուր առողջությունը։ 

Ստացվում է, որոշում ենք մեր մաշկի տեսակը սխալ կամ թերի ու ըստ այդ եզրակացության սկսում օգտագործել խնամքի ամենատարբեր միջոցները, որոնք էլ ժամանակի ընթացքում, եթե ոչ անմիջապես, բացասական կամ ոչ լիարժեք ազդեցություն են ունենում մեր մաշկի վրա։ 

Այսպիսով, մաշկը խնամելու ամենաառաջին քայլը՝ պարզելն է, թե որ մաշկի խմբին է պատկանում մեր մաշկը, իսկ դա անելու համար պարզապես կարող ենք այցելել Մեդինէս բժշկական կենտրոն՝ մասնագետի մոտ խորհրդատվության։ 

 

Մաշկի խնամքը Մեդինէս բժշկական կենտրոնում

Դեմքի խնամքի զգալի տոկոսը կախված է մեր սնունդից ու խնամքի միջոցներից, սակայն, այդ ամենը գրագետ կիրառելու և ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է մասնագիտացված խորհրդատվություն, հետազոտություն և մոնիթորինգ՝ կոսմետոլոգի աջակցությամբ։

Մեդինէս բժշկական կենտրոնում խորհրդատվությունն անցկացվում է բարձրակարգ ու վերապատրաստված մասնագետների մոտ, ինչի արդյունքում որոշվում են խնամքի հաջորդ քայլերը։ Խորհրդատվության ընթացքում ապարատային մեթոդով որոշվում է նաև մաշկի տեսակը և դրան համապատասխան միջոցներ է նշանակվում։

Մաշկի տեսակը և հակացուցումները պարզելուց հետո, մասնագետը նշանակում է դեմքի խորացված խնամքի պրոցեդուրա։ Բժշկական կենտրոնում դեմքի խնամքը ներառում է եռաշերտ մաքրում, պիլինգներ և խնամքը եզրափակող դիմակի կիրառում։ Պրոցեդուրան անվտանգ է և թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում վերականգնել մաշկի առողջությունը կամ նպաստել արդեն իսկ առողջ մաշկի խնամված տեսքին։ 

Մեդինէս բժշկական կենտրոնում մաշկի խնամքը շարունակական բնույթ ունի, որի շրջանակում, մեր որակավորված մասնագետները մշտապես հասանելի են՝ պարբերական հետազոտությունների և մաշկի խնամքի պրոցեդուրաներ անցկացնելու համար։ Այսպիսով, առողջ և անթերի մաշկ ստանալու ևս մեկ գործոն է դեմքի մաշկի ճիշտ խնամքը, սնունդը, և իհարկե՝ առողջությունը։ 

Բժշկական կենտրոնը գտնվում է Վարդանանց 110 հասցեում, խորհրդատվությունը բարձրակարգ մասնագետի մոտ անվճար է, գրանցվելու համար կարելի է զանգահարել +374 55 505 605։