+374 55 505 605 +374 60 505 605
  • arm
  • arm
Medines
  • Մեր մասին
  • Պլաստիկ վիրաբուժություն
    • Քթի պլաստիկա
    • Դեմքի պլաստիկա
    • Կրծքերի պլաստիկա
    • Մարմնի պլաստիկ միջամտություններ
  • Էսթետիկ միջամտություններ
    • Դեմքի խնամք
    • Ներարկումային կոսմետոլոգիա
    • Ապարատային կոսմետոլոգիա
    • Մարմնի ապարատային պրոցեդուրաներ
    • Էսթետիկ գինեկոլոգիա
  • Այլ
    • Գինեկոլոգիա
    • Մաշկաբանություն
    • Լաբորատոր ախտորոշում
  • Տեսադարան
  • Կապ
  • Բժիշկներ
  • Բլոգ
  • Մազերի փոխպատվաստում
  • Գրանցում
  • arm
  • arm
  • Մեր մասին
  • Պլաստիկ վիրաբուժություն phone
    • Քթի պլաստիկա
    • Դեմքի պլաստիկա
    • Կրծքերի պլաստիկա
    • Մարմնի պլաստիկ միջամտություններ
  • Էսթետիկ միջամտություններ phone
    • Դեմքի խնամք
    • Ներարկումային կոսմետոլոգիա
    • Ապարատային կոսմետոլոգիա
    • Մարմնի ապարատային պրոցեդուրաներ
    • Էսթետիկ գինեկոլոգիա
  • Այլ phone
    • Գինեկոլոգիա
    • Մաշկաբանություն
    • Լաբորատոր ախտորոշում
  • Տեսադարան
  • Կապ
  • Բժիշկներ
  • Բլոգ
  • Մազերի փոխպատվաստում
  • Գրանցում

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստան, Երևան, Վարդանանց 106, 108, 110

+374 55 505 605 +374 60 505 605
Երկուշաբթի - Կիրակի 09։00-20։00
  • arm arrow
    • rus
    • eng
    image

    ՄԱԶԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԵՎ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

    Գրանցվել խորհրդատվության

    Մազերի փոխպատվաստում FUE մեթոդով

    Մազային ֆոլիկուլների կետային փոխպատվաստումը կամ FUE-ն մազերի փոխպատվաստման քիչ ինվազիվ մեթոդ է: FUE մեթոդով փոխպատվաստման ժամանակ պացիենտի սեփական անվնաս մազային ֆոլիկուլները հեռացվում են գլխի այն հատվածից, որտեղ մազերը դեռ ակտիվորեն աճում են, և փոխպատվաստվում են գլխի ճաղատ հատվածում: Դա թույլ է տալիս, որ պացիենտի սեփական մազերը նոր արմատներ ձևավորեն և բնական ճանապարհով աճեն:

    FUE մեթոդի ժամանակ առանձին ֆոլիկուլյար միավորները վերցնում են դոնոր հատվածից՝ օգտագործելով հատուկ սնամեջ ասեղներ, որոնք կոչվում են փանչ (punch): Այնուհետև միավորները խնամքով մշակվում են, որից հետո տեղադրվում են գլխամաշկի մեջ: Ի տարբերություն վնասված միավորների, մազերի փոխպատվաստման հատուկ սնամեջ ասեղներով հավաքված ֆոլիկուլյար միավորները դիմացկուն են մազաթափություն առաջացնող հորմոնի (DHT) նկատմամբ, և դա երաշխավորում է բուժման հաջողությունը:

    Առողջ ֆոլիկուլյար միավորը, որը նաև կոչվում է գրաֆթ, հիմք է ստեղծում նոր մազերի աճի համար:

    Գրաֆթը 1-4 մազերի խումբ է, որոնք աճում են նույն արմատից և կպած են միմյանց: Մարդու գլխամաշկի մազերը սովորաբար չեն աճում առանձին մազի տեսքով, այլ դասավորված են փոքր խմբերով (ֆոլիկուլյար միավորներ): Մազերի փոխպատվաստման ժամանակ այս միավորները հանվում են և օգտագործվում բնական մազածածկ աճեցնելու համար:

    Մազերի փոխպատվաստման պրոցեդուրայից առաջ.
    Նախքան միջամտությունն իրականացնելը հիվանդի հետ խորհրդակցությունը պարտադիր է: Մենք քննարկում ենք մազերի աճի ապագա դիզայնը, որոշում ենք գրաֆտների քանակը, որոնք անհրաժեշտ են էսթետիկորեն ընդունելի արդյունքի հասնելու համար, և ընտրում ենք դոնոր շրջանը:

    Միջամտության ընթացքը.
    Մազերի փոխպատվաստման համար կիրառվում է տեղային անզգայացում։ Վիրահատության այն հատվածը, որի ժամանակ վիրաբույժը ուղղակիորեն ծակում է գլխամաշկը սնամեջ ասեղով, կոչվում է ֆոլիկուլյար միավորի հեռացում (FUE): Այնուհետև հեռացված միավորները տեղադրվում են այն հատվածներում, որտեղ մազաթափություն կա: Դրանք ուժեղ դիմադրողականություն ունեն մազաթափության նկատմամբ նույնիսկ այն հատվածներում, որոնց վրա մեծ ազդեցություն է ունեցել DHT հորմոնը:

    6-12 ամիս հետո մազերն ամբողջությամբ նորից աճում են։ Նույնիսկ այն հատվածներում, որոնք ամբողջովին ճաղատ էին, FUE փոխպատվաստումից մեկ տարի անց սովորաբար լինում է մազերի ամբողջական աճ:

    FUE մեթոդում որոշիչ գործոնը մազարմատների տրամագիծն է: Որպեսզի վիրաբույժը կարողանա հստակ տեսնել, թե ինչ է անում, սովորաբար նախ սափրում են պացիենտի գլուխը: Դա արվում է, որպեսզի վիրաբույժի նուրբ աշխատանքին խոչընդոտող մազեր չլինեն:

    Գրաֆթները սովորաբար սնամեջ ասեղով հանվում են գլխի կողքերի, պարանոցի և ականջի շուրջ եղած հատվածներից: Հենց այս հատվածներում է, որ մազաթափությամբ տառապող պացիենտների մոտ սովորաբար մազերի աճը առավել ինտենսիվ է:

    Թեև դոնորական հատվածներում մազերը փոխպատվաստումից հետո փոքր-ինչ նոսրանում են, դա ամենևին նկատելի չի լինում։

    Մազերի փոխպատվաստման փանչը ապահովում է, որ գրաֆթները հեռացվեն առանց հետք թողնելու և վարակի նվազագույն ռիսկով:

    Արդյունքը, որ կստանաք Մեդինէս կլինիկայում
    Ընդամենը 10 օր անց այն հատվածները, որտեղից վերցվել են գրաֆթները, այլևս տեսանելի չեն լինում, և բնական մազերը նորից սկսում են աճել են: Պացիենտների մեծամասնությունը գոհ է արագ ապաքինումից և բուժման ավելի քիչ ցավոտ ու նուրբ մեթոդից: Փոխպատվաստված մազերը աճում են մոտ մեկ ամիս, այնուհետև կարճ ժամանակով թափվում են։ Սակայն անհանգստանալու կարիք չկա:

    Քանի որ մազերի արմատները արդեն հարմարվել են փոխպատվաստված հատվածներին, միայն մազերի թելերն են թափվում: Մոտ 2-3 ամիս հետո մազերը սկսում են երկարաժամկետ աճել, և արդեն վեց ամիս անց պացիենտները կարող են ակնկալել հավասար և բնական մազերի աճ: 12 ամիս հետո թվում է, թե մազերը չէին էլ թափվել:

    Նրանք, ովքեր կօգտվեն FUE մեթոդից, որն իրականացվում է փորձառու բժիշկների կողմից և համապատասխան պայմաններում, նորից կունենան լիարժեք և առողջ մազեր ողջ կյանքի ընթացքում:

    Մազերի փոխպատվաստման պրոցեդուրաների արժեքը ներառում է.

    • Բուժօգնություն կլինիկայում;

    • Պլազմային թերապիայի պրոցեդուրա;

    • Սնուցում (մենք կծանոթանանք ձեր նախասիրություններին նախքան պրոցեդուրան);

    • Պրոցեդուրայից հետո խնամքի միջոցների ցանկ:

    Պրոցեդուրայից առաջ նախնական խորհրդատվությունը պարտադիր է: Երբեմն կարող է անհրաժեշտ լինել խորհրդակցել տրիխոլոգի հետ:

    Medines
    • Phone icon
      +374 55 505 605 +374 60 505 605
    • Email icon
      [email protected]
    • Phone icon

      Հայաստան, Երևան, Վարդանանց 106, 108, 110