Մազերի փոխպատվաստում տերմինը ժամանակակից կոսմետիկ վիրահատական գործընթաց է, որն իրականացվում է մազերի փոխպատվաստման կլինիկայում՝ առավելագույն արդյունքների համար։ Վիրահատական գործընթացը ենթադրում է մասնագետների կողմից պացիենտի ծոծրակի հատվածից մազարմատների հանումն ու փոխպատվաստումը գլխի խնդրահարույց հատվածներում, այլ կերպ՝ գլխի ճաղատ կամ նոսր մազածածկույթով հատվածներում։
Փոխպատվաստման տարբերակները երկուսն են, FUT և FUE ու միմյանցից տարբերվում են մի քանի բնորոշիչ առանձնահատկություններով։ FUT տարբերակը ենթադրում է Ֆոլիկուլային միավորների փոխպատվաստում (անգ․՝ Follicular Unit Transplantation): Այսինքն՝ վիրահատական ճանապարհով դոնորային հատվածից հեռացվում է մազային ֆոլիկուլներ պարունակող գլխամաշկի շերտը (սովորաբար գլխի հետևի հատվածից)։
Հեռացված շերտն անցնում է մասնագիտացված փորձաքննություն և բաժանվում առանձին ֆոլիկուլային միավորների, որոնք սովորաբար պարունակում են 1-4 մազ։ Այնուհետև՝ գլխամաշկի ճաղատացող հատվածում արվում են փոքր կտրվածքներ և խնամքով տեղադրվում մանրակրկիտ բաժանված ֆոլիկուլային միավորները։
FUE (Մազային ֆոլիկուլների կետային փոխպատվաստում) տարբերակը նույնպես ենթադրում է թափված մազերի վերականգնում՝ վիրահատական տարբերակով։ Սակայն ի տարբերություն FUT տարբերակի, այն իրականացվում է ինվազիվության ավելի ցածր մակարդակով։ Վիրահատության ընթացքում մազային ֆոլիկուլները հանվում են դոնորային հատվածից՝ կիրառելով հատուկ սնամեջ ասեղներ, և ամբողջ պրոցեդուրան իրականացվում է առանց գլխամաշկի շերտի հեռացման։ Փոխպատվաստման ընթացքում մասնագետները մշակում են ֆոլիկուլյար միավորները և տեղադրում գլխամաշկի ճաղատացող հատվածներում։
Մազաթափության բուժում ենթադրող միջամտությունն իրականացվում է հատուկ սնամեջ ասեղների կիրառմամբ, որոնք բարձրացնում են մազաթափություն առաջացնող հորմոնի նկատմամբ ֆոլիկուլների դիմացկունությունը։ Ընդհանուր առմամբ, FUE տարբերակը համարվում է մազերի փոխպատվաստման ավելի պրակտիկ ու արդյունավետ լուծում։
Ամենահայտնի առավելությունը նվազագույն ինվազիվությունն է, ինչի շնորհիվ շատերն ավելի հեշտությամբ են ընտրում և հոգեպես պատրաստվում փոխպատվաստմանը։ Բացի այդ, նվազագույն ինվազիվության շնորհիվ ավելի արագ է վերականգնվում գլխամաշկը և չեն առաջանում սպիներ։ Սա պայմանավորված է FUE փոխպատվաստման տարբերակի առաջադեմ մոտեցմամբ, ներառյալ՝ մազային ֆոլիկուլներ վերցնելու համար՝ փոքրիկ գործիքի կիրառմամբ։ Հարկ է նշել, որ դոնոր շրջանում մազերը կարող են նոսրանալ, սակայն ընդհանուր առմամբ նկատելի չեն և ժամանակի ընթացքում կրկին աճում են։
Ի տարբերություն FUT տարբերակի, FUE փոխպատվաստումից հետո պացիենտները կարող են վերադառնալ առօրյա կյանքին՝ մեկից երկու օրվա ընթացքում։ Այս տարբերակը նաև հայտնի է ավելի բարձր արդյունավետությամբ, քանի որ գրաֆտների մնայնությունը հասնում է 90-95%-ի: Գրաֆտները մազարմատներ պարունակող փոքր մաշկի կտորներ են՝ բաղկացած 1-4 մազերից, որոնք փոխպատվաստման ընթացքում հանվում են պացիենտի գլխամաշկի և տեղափոխվում ճաղատ հատվածներ՝ բնական մազածածկ աճեցնելու նպատակով։ Այսինքն՝ ավելի շատ փոխպատվաստված ֆոլիկուլյար միավորներ հաջողությամբ աճում և վերածվում են խիտ ու առողջ մազերի։
Բացի գլխամաշկից, FUE-ի դեպքում մազային ֆոլիկուլյար միավորներ կարելի է հանել մարմնի տարբեր հատվածներից։ Սա հատկապես կիրառելի է, երբ գլխամաշկի վրա սահմանափակ են դոնոր մազերը։
Նախքան մազերի փոխպատվաստման վիրահատությունը, պացիենտն այցելում է բժշկական կենտրոն՝ պարտադիր մասնագիտացված խորհրդակցություն անցնելու համար։ Խորհրդակցության ընթացքում քննարկվում են փոխպատվաստման ցանկալի վերջնական արդյունքները, ներառյալ՝ մազերի աճի ապագա տեսքը, գրաֆտների քանակը և դոնոր շրջանի ընտրությունը։ FUE փոխպատվաստումը պահանջում է նուրբ և մանրակրկիտ գործընթաց՝ առանց խոչընդոտող գործոնների, այդ իսկ պատճառով, վիրահատությունից առաջ մասնագետները սափրում են պացիենտի գլուխը՝ ավելի արդյունավետ աշխատանք իրականացնելու նպատակով։
Վիրահատական պրոցեդուրան ամբողջովին իրականացվում է որակավորված և փորձառու մասնագետների կողմից՝ համապատասխան վիրահատական պայմաններում։
Կարևոր է իմանալ, որ մազերի փոխպատվաստման ընթացքը բացառապես անցավ է և կատարվում է տեղային անզգայացման պայմաններում, որի շնորհիվ վիրահատական մի քանի ժամվա ընթացքում պացիենտը իրեն շատ հանգիստ է զգում։ Մեդինէս բժշկական կենտրոնում հարկ եղած դեպքում, երբ պացիենտը ունի որոշակի խնդիրներ, ուղեկցող հիվանդություններ, անզգայացումն իրականացնում է բարձրակարգ բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը, ով նաև հսկում է ամբողջ վիրահատական ընթացքը։ Կարևոր է, որպեսզի անզգայացումը, դեղորայքային ներարկումները իրականացվեն ճիշտ և անվտանգ՝ խուսափելու հետագա հնարավոր բարդություններից՝ օրինակ այտուցներից, կապտուկներից։ Այտուցներ կարող են լինել հետվիրահատական 1-2 օրվա ընթացքում, սակայն եթե կատարվել է պրոֆեսիոնալ և ճիշտ, դրանք պրակտիկորեն աննկատ են լինում և ինքնուրույն անցնում են։
Փոխպատվաստումից 6-12 ամիս հետո պացիենտն ունենում է ամբողջովին աճած և խիտ մազեր՝ նույնիսկ նախկինում ճաղատ հատվածներում։ Սակայն, պրոցեդուրայից մեկ ամիս հետո փոխպատվաստման արդյունքում աճած մազերը թափվում են։ Սա բնական գործընթաց է և անհանգստանալ հարկավոր չէ, քանի որ թափվում են միայն մազերի թելերը, իսկ փոխպատվաստված արմատներն այս շրջանում արդեն հարմարված են գլխամաշկում։ Մազաթափությունից 2-3 ամիս հետո մազերը կրկին աճում են՝ առանց թափվելու ռիսկի։ Կարևոր է իմանալ, որ փոխպատվաստված մազերն այլևս չեն թափվում և բնականոն աճում են ողջ կյանքի ընթացքում։
Գոյություն ունեն ինչպես ավանդական, այնպես էլ գերժամանակակից փոխպատվաստման տարբերակներ, որոնցից ամենահայտնի և ամենակիրառվածներից մեկն է FUE տարբերակը։ Այն ենթադրում է էսթետիկ վիրաբուժություն և իրականացվում է ոլորտի մասնագետների կողմից։ Մեդինէս բժշկական կենտրոնում մազերի փոխպատվաստման ծառայություն ստանալու համար կարող եք գրանցվել խորհրդակցության և մասնագետի հետ քննարկել Ձեր իսկ նախընտրելի արդյունքները։