Մամոպլաստիկա (Կրծքագեղձի պլաստիկ վիրահատություն)
Մամոպլաստիկան պլաստիկ վիրահատություն է, որի նպատակն է բարելավել կնոջ կրծքի տեսքը, չափը և ուրվագիծը: Կանայք կրծքագեղձի պլաստիկ վիրահատության են դիմում տարբեր պատճառներով: Մեծ չափի կուրծքը կարող է ցավեր առաջացնել մեջքի ստորին հատվածում, մինչդեռ չափազանց փոքր կուրծքը կարող է հանգեցնել հոգեբանական դիսկոմֆորտի: Ոմանք ցանկանում են մեծացնել՝ հղիությունից հետո փոփոխության ենթարկված կուրծքը: Մյուսներն էլ ցանկանում են շտկել կրծքերի անհամաչափությունը: Մամոպլաստիկան օգնում է լուծել այս խնդիրները և նորից սիրել սեփական մարմինը՝ վերադարձնելով ինքնավստահությունը:
Մամոպլաստիկայի կարող են դիմել 18 տարեկանից բարձր և մինչև 60-70 տարեկան կանայք: Եթե պացիենտն ուզում է նիհարել կամ քաշ ավելացնել, պետք է դա լինի մինչև մամոպլաստիկայի դիմելու որոշում ընդունելը: Իմպլանտի առկայությամբ հնարավոր է և՛ ծննդաբերել, և՛ հետագայում կերակրել երեխային, քանի որ ներկայում իմպլանտը չի դրվում գեղձի տակ և գեղձը չի վնասվում: Վիրահատությունը տևում է 1,5-2 ժամ, իսկ պացիենտները կլինիկայում անցկացնում են 12 ժամ: Առավոտյան պացիենտը դուրս է գրվում, քանի որ կիրառվում է ոչ ինվազիվ, քիչ ցավոտ մեթոդ՝ վիդեոէնդոսկոպիկ մամոպլաստիկա:
Մամոպլաստիկայի ցուցումները.
1. Ասիմետրիա,
2. Դժգոհություն կրծքի չափից կամ ձևից,
3. Հետվնասվածքային կամ կրծքագեղձի քաղցկեղի հետվիրահատական փոփոխություններ,
4. Կրծքագեղձի պտոզ (իջեցում) տարիքային փոփոխությունների, հղիության, կրծքով կերակրելու հետևանքով, նիհարելուց հետո:
Նախքան վիրահատությունը.
1. 14 օրվա ընթացքում հրաժարվել հորմոնալ հակաբեղմնավորիչներից,
2. Մեկ շաբաթվա ընթացքում բացառել ծխելը, ալկոհոլի և հակամակարդիչների օգտագործումը,
3. Անցնել բժշկական հետազոտություն՝ արյան, մեզի ընդհանուր և կենսաքիմիական անալիզ, ԷԿԳ, կրծքագեղձի ՈՒՁՀ:
4. Ընտրել իմպլանտը:
Վերականգնողական շրջան.
1. Վերականգնման փուլը տևում է 2 ամիս:
2. Կրել կոմպրեսիոն կրծքկալ 4-6 շաբաթ:
3. Խուսափել ֆիզիկական ակտիվությունից և ծանրաբեռնվածությունից:
4. Առաջին 2 շաբաթվա ընթացքում քնել մեջքի վրա։
Հակացուցումներ.
1. Արյան մակարդելիության խնդիրներ,
2. Հեմոֆիլիա,
3. 18-ից ցածր տարիք,
4. Վարակներ, սուր բորբոքային պրոցեսներ,
5. Քրոնիկ հիվանդություններ,
6. Ուռուցքային հիվանդություններ: