Ռինոպլաստիկա տերմինը բժշկությունում ենթադրում է քթի պլաստիկ վիրաբուժություն՝ կենտրոնացած քթի ձևի և չափսի փոփոխության վրա։ Այն նախատեսված է դեմքի էսթետիկ տեսքն ընդգծելու կամ վերականգնելու համար, սակայն նաև ունի ֆունկցիոնալ առավելություններ։ Այսպիսով, ստորև կուսումնասիրենք ռինոպլաստիկայի տեսակներն ու այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ վիրահատությանը պատրաստվելու համար։
Ռինոպլաստիկա կամ քթի պլաստիկա՝ վիրաբուժության հենց այն բաժինն է, որի միջոցով վիրաբույժներն իրականացնում են քթի ամենատարբեր վիրահատությունները։ Դրանք կարող են կրել ինչպես էսթետիկ բնույթ, այնպես էլ ֆունկցիոնալ։ Օրինակ, էսթետիկ ռինոպլաստիկայի միջոցով քիթը կարող է ստանալ ավելի ներդաշնակ տեսք՝ դեմքի հետ կամ փոփոխել քթի եզրի և քթանցքների լայնությունը, քթի պրոֆիլը, կախվածությունը կամ սրածայրությունը, ինչպես նաև՝ անհավասարությունը։ Իսկ ֆունկցիոնալ ռինոպլաստիկան թույլ է տալիս ուղղել շեղված միջնապատը և կարգավորել շնչառությունը։
Հայաստանում քթի պլաստիկ վիրաբուժություն անցկացնում է նաև Մեդինես բժշկական կենտրոնը, որտեղ մասնագիտացած վիրաբույժներն արդեն տարիներ շարունակ իրականացնում են ռինոպլաստիկայի տեսակները՝ ըստ անհրաժեշտության։
Հայտնի է ռինոպլաստիկայի երկու տեսակ՝ բաց և փակ։ Բաց ռինոպլաստիկան ենթադրում է քթի փափուկ հյուսվածքի՝ կոլումելայի վրա կտրվածքը, որի միջոցով վիրաբույժը ստեղծում է ավելի լավ հասանելիություն դեպի քթի ներքին կառուցվածք և իրականացնում ավելի բարդ վիրահատական գործընթացներ՝ պահանջող դետալական աշխատանք։ Առավելությունները նաև ներառում են վիրահատության ամբողջ գործընթացի ավելի լավ վերահսկությունը և ավելի ճշգրիտ փոփոխությունները։ Բաց ռինոպլաստիկա նաև իրականացվում է կոտրված քթերի դեպքում։
Փակ ռինոպլաստիկան ամբողջությամբ իրականացվում է ներքին կտրվածքների միջոցով։ Տվյալ տեխնիկայի ընթացքում ավելի սահմանափակ են դեպի քթանցք հասանելիությունը և տեսանելիությունը, սակայն գրագետ վիրաբուժության դեպքում տեխնիկան նույնքան արդյունավետ է։ Համեմատած բաց ռինոպլաստիկայի հետ, փակ ռինոպլաստիկայի տևողությունն ավելի կարճ է և հետվիրահատական շրջանում նկատելի է դեմքի ավելի քիչ այտուցվածություն։
Սովորաբար, ռինոպլաստիկան իրականացվում է մի քանի քայլերի հաջորդականությամբ։ Առաջին և ամենակարևոր քայլն անզգայացման գործընթացն է, այլ կերպ նաև՝ նարկոզը։ Կախված վիրահատության տեսակից, անհատը կարող է ստանալ ընդհանուր կամ տեղային անզգայացում։ Այնուհետև՝ մասնագետներն անցնում են բուն վիրաբուժության գործընթացին, ինչից հետո էլ՝ փակում և կարում են բոլոր կտրվածքները։ Ըստ անհրաժեշտության կարող են տեղադրվել քթի կառուցվածքն աջակցող բաղադրիչներ։
Անկախ վիրաբուժության տեսակից, լինի դա բաց, թե փակ, վիրաբուժությունից առաջ հարկավոր է հաշվի առնել բոլոր կարևոր կետերը․
Վիրահատության նախորդ օրը հարկավոր է ընդունել լոգանք ու լավ լվանալ մազերը, քանի որ վիրահատությունից հետո արգելվում է թրջել երեսը՝ մի քանի օր։ Նախքան վիրահատությունը, հարկավոր է նաև հանգստանալ և լավ քնել։ Իսկ արդեն վիրահատության գնալիս՝ վերցնել նաև հեշտությամբ կրվելիք հագուստ, որը կօգտագործեք վիրահատությունից հետո և որը չի դիպչի վիրահատված քթին։
Հետվիրահատական շրջանում, աչքերի հատվածում կարելի է նկատել որոշակի այտուցվածություն, որը ժամանակի ընթացքում կանհետանա։ Ապաքինման ամբողջ ընթացքում անհրաժեշտ է զերծ մնալ ծանր ֆիզիկական գործողություններից, սակայն անհատն աշխատանքի կարող է վերադառնալ վիրահատությունից հետո մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում։ Իսկ ռինոպլաստիկայից երեք ամիս հետո քթի նոր տեսքն արդեն ավելի տեսանելի է և նկատելի է նաև վերջնական արդյունքը՝ չափի փոփոխությունը, հավասարությունը, ուղղված միջնապատը և այլն։
Ռինոպլաստիկան քթի պլաստիկ վիրաբուժություն է և նախատեսված է ինչպես քթի տեսքի փոփոխության, այնպես էլ քթի աշխատանքի բարելավման համար։ Այսպիսով, քթի պլաստիկ վիրահատություն ունենալուց առաջ անհատը կարող է ծանոթանալ ռինոպլաստիկայի տեսակներին, ուսումնասիրել վիրահատությունից առաջ անհրաժեշտ քայլերը և հետվիրահատական շրջանը։ Իսկ արդեն որոշում կայացնելուց հետո այցելել Մեդինես բժշկական կենտրոն՝ մասնագիտացված խորհրդատվություն ստանալու ու քայլերի հաջորդականությանը մեկնարկ տալու համար։