Բուժական մերսում
Բուժական մերսումը նպաստում է հոդերի, մկանների ֆունկցիոնալության վերականգնմանը, նյութափոխանակության կարգավորմանը, թեթևացնում է ցավը, հանգստացնում է նյարդային համակարգը, կարգավորում է քունը, ուստի մերսման հենց այս տեսակն է հաճախ ընդգրկվում հիվանդությունների բուժման ծրագրում:
Բուժական մերսման պրոցեդուրան ուղեկցվում է ամբողջ մարմնով ջերմազգացողության տարածմամբ: Միևնույն ժամանակ, մերսման ընթացքում արդեն բուժառուն զգում է տոնուսի բարձրացում, երկար ժամանակ պահպանում է բարձր աշխատունակություն և ունենում լավ ինքնազգացողություն։ Մերսող թերապևտի մոտ կանոնավոր այցելությունը օգնում է ազատվել կուտակված հոգնածությունից և հյուծվածության զգացումից: