Պլաստիկ վիրահատության վերականգնումը կարևոր շրջան է և պահանջում է զգոն մոտեցում ու խնամք։ Հետևողական մոտեցման օգնությամբ ամբողջ վերականգնման շրջանը կարելի է անցնել ավելի հեշտ՝ առանց բարդությունների և անհանգստությունների։ Առաջին հերթին սա վերաբերում է պացիենտի հիգիենային և վիրահատության արդյունքում առաջացած վերքի պարբերական խնամքին ու վերքի հանդեպ զգոնությանը։ Այսպիսով, ստորև առանձնացրել ենք մի քանի կարևոր յուրահատկություններ, որոնք կարևոր է հաշվի առնել պլաստիկ վիրահատություն ունենալուց հետո։
Պլաստիկ վիրահատության վերականգնումը և խնամքը կարող ենք բաժանել երկու ենթաբաժինների՝ հիգիենայի հանդեպ հետևողականությունը և պացիենտի ֆիզիկապես ակտիվ ապրելակերպը։ Խնամքն ընդգրկում է հետվիրահատության շրջանում բժշկի կողմից տրված հրահանգների պահպանումը, որոնք ուղղված են բնական և առողջ ապաքինմանը։ Նման հրահանգներից են կտրվածքների և կարերի հանդեպ ուշադրությունը, ցավազրկողների օգտագործումը և բարդությունների դեպքում անհապաղ մասնագիտացված օգնություն ստանալը։
Այս շրջանում պացիենտը պետք է ուշադրություն դարձնի պատշաճ հանգստին, ինչը կնպաստի արագ և ավելի հեշտ ապաքինմանը։ Կարևոր է խուսափել տարբեր ֆիզիկական աշխատանքներ կատարելուց, այդ թվում նաև տնային աշխատանքներ կատարելուց կամ ծանրաքաշ իրեր բարձրացնելուց։
Կախված վիրահատության տեսակից (կրծքերի, փորի և այլն), պլաստիկ վիրաբույժը կարող է խորհուրդ տալ կրել կոմպրեսիոն հագուստ՝ խուսափելու համար այտուցվածությունից։ Հետվիրահատական շրջանում ցավը մեղմացնելու համար մասնագետը նաև կարող է նշանակել ցավազրկող միջոցներ, որոնք կարևոր է ընդունել՝ առանց փոխելու դեղամիջոցի տեսակը կամ բաց թողնելու ընդունման հատուկ ժամերը։ Եթե նշանակված դեղամիջոցները չունեն անհրաժեշտ ազդեցությունը, ապա պացիենտը կարող է այցելել պլաստիկ վիրահատության կլինիկա և խորհրդակցել այլ դեղամիջոցների շուրջ։ Կարևոր է խուսափել առանց բժշկի խորհրդակցության դեղամիջոցներ ընդունելուց, քանի որ դրանք կարող են ունենալ բացասական ազդեցություններ։
Հետվիրահատական և վերականգնման շրջանում կարևոր է լինել համբերատար և հետևել բժշկի հրահանգներին, ինչի արդյունքում պացիենտը կնվազեցնի բարդույթների ու վարակների ռիսկերը և կունենա ավելի հանգիստ ապաքինում։ Այս դեպքում, պացիենտը կարող է նաև խորհրդակցել մասնագետի հետ՝ այցելելով բժշկական կենտրոն անհատական խորհրդատվություն և ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաև հետաքրքրող հարցերը քննարկելու և անվտանգ ապաքինում ունենալու համար։
Որոշ դեպքերում պացիենտը շարունակում է օգտագործել ծխախոտ, բայց, ինչպես արդեն գիտենք, ծխախոտի և նիկոտին պարունակող այլ արտադրությունների օգտագործումը հակացուցված է հետվիրահատական շրջանում։ Ծխելու արդյունքում նեղանում են արյան անոթները և վերականգնվելու համար վերքը չի ստանում արյան անհրաժեշտ մակարդակ։ Արդյունքում բարձրանում է նաև վարակներ, բարդացումներ և սպիեր ստանալու ռիսկը։
Վիրահատությունից հետո 48 ժամվա ընթացքում հակացուցված են նաև լողանալը, լոգանք ընդունելը և վերքն առհասարակ թրջելը, քանի որ կարերը թրջելու արդյունքում վերքը կարող է ապաքինվել ավելի ուշ։ Հիգիենայի պահպանման համար խորհուրդ է տրվում «լողանալ» սպունգի օգնությամբ և խուսափել վերքը թրջելուց։
Մեքենա կամ այլ տրանսպորտային միջոց վարելը նույնպես հակացուցված է, հատկապես, երբ պացիենտը գտնվում է ցավազրկող հաբերի ընդունման շրջանում, որոնք ունակ են ազդել նրա ռեֆլեքսների և արձագանքելու կարողության ու արագության վրա։ Կախված պացիենտի վերականգման ժամանակահատվածից, հակացուցված է նաև շփվել հիվանդ անձանց և կենդանիների հետ։ Սա պայմանավորված է նրանով, որ պացիենտի իմունային համակարգը նվազում է վիրահատությունից հետո և նրա առողջությունն ավելի խոցելի է։
Պացիենտը պետք է նաև պահպանի օրգանիզմում ջրի անհրաժեշտ մակարդակը, ինչն անհրաժեշտ է հյուսվածքների աշխատանքը խթանելու համար։ Ջրազրկումից խուսափելու համար պացիենտը կարող է օգտագործել տարբեր հեղուկներ, բացառությամբ ալկոհոլի և կոֆեինի։ Ստորև կարող եք տեսնել ջրի ընդունման օրական անհրաժեշտ մակարդակը՝ ըստ պացիենտի քաշի։
Կախված պացիենտի քաշից, անհրաժեշտ է ավելացնել կամ նվազեցնել ջրի ընդունման մակարդակը։ Ջրազրկումից խուսափելու հետ մեկտեղ, կարևոր է նաև հետևել պացիենտի սննդակարգին, որը պետք է լինի առողջ և սննդարար՝ հարուստ պրոտեինով, առողջ ճարպերով և բարդ ածխաջրերով, որոնք կնպաստեն առողջ ու արագ ապաքինմանը։ Հարկավոր է զերծ մնալ ալկոհոլի, նիկոտինի ու կոֆեինի ընդունումից, քանի որ դրանք բարդացնում են վերականգնման գործընթացը։ Բազում պլաստիկ վիրաբույժներ Հայաստանում, այդ թվում նաև ՄեդինԷս բժշկական կենտրոնում՝ հատուկ անդրադարձ են կատարում պացիենտի ճիշտ սննդակարգի պահպանմանը։ Այսպիսով, խորհրդակցության ընթացքում պացիենտը կարող է նաև հարցնել հատուկ սնունդի վերաբերյալ և ստանալ մասնագիտացված մոտեցում։
Անկախ վիրահատության տեսակից, կարևոր է լինել տեղեկացված ապաքինման առանձնահատկություններից, թույլատրելի և հակացուցված գործողություններից, սնունդից և սովորույթներից։ Այսպիսով, կարևոր է խորհրդակցել մասնագետի հետ՝ ճշգրիտ և անհատական մոտեցում ստանալու համար։