Ռինոպլաստիկա վիրահատական միջամտությունն ունի երեք հիմնական պատճառներ՝ քթի տեսքի փոփոխությունը, շնչառական խնդիրների լուծումը և վերականգնողական միջամտությունները։ Օրինակ՝ քթի տեսքի փոփոխությունը ներառում է չափի, ձևի, և այլ գործոնների փոփոխությունը, շնչառական խնդիրների դեպքում հաշվի է առնվում քթի միջնապատի շեղվածությունը, իսկ վերականգնողական միջամտությունների դեպքում՝ վնասվածքների հետևանքով առաջացած շնչառական խոչընդոտների վերացումը։ Միջամտություններից յուրաքանչյուրը պահանջում է մասնագիտացված մոտեցում՝ առավելագույն արդյունքների համար։
Քթի պլաստիկա ենթադրող վիրահատական միջամտությունների ամենատարածված պատճառներից մեկը տեսքի բարելավումն է և ներառում է մի քանի կարևոր գործոններ։ Առաջինը՝ քթի չափի փոքրացումն է, որն ուղղված է քթի ընդհանուր չափը կամ քթի որոշակի հատվածները փոքրացնելուն։
Հաջորդ գործոնն ասիմետրիայի շտկումն է։ Ռինոպլաստիկայի միջոցով ձեռք է բերվում համաչափություն՝ երբ քիթն ունի որոշակի անհամաչափություններ կամ համաչափ չէ ընդհանուր դեմքի ու դիմագծերի հետ։
Վիրահատական միջամտությունը նաև թույլ է տալիս իրականացնել քթանցքերի ձևի կամ չափի փոփոխություններ։ Տվյալ գործողության նպատակն է ստանալ ավելի հարմարավետ ու համաչափ տեսք։
Քթի վիրահատություն նաև իրականացվում է քթի շնչառական ամենատարբեր խնդիրները լուծելու համար։ Օրինակ, երբ պացիենտն ունի միջնապատի շեղվածություն, այն կարող է խանգարել օդի անցուղուն և առաջացնել շնչառական որոշակի դժվարություններ։ Շնչառական խնդիրներ կարող են առաջ գալ նաև վնասվածքների պատճառով, այդ թվում նաև քթի կառուցվածքային վնասվածքների դեպքում, որոնք նկատելի են նաև արտաքնապես։
Որոշ դեպքերում պացիենտը նաև շնչառական խնդիրներ կարող է ունենալ բնածին արատների պատճառով։ Դրանք շնչառական դժվարությունների, գլխացավի և այլ անհանգստությունների հիմք են հանդիսանում։ Այդ իսկ նպատակով իրականացվում է ռինոպլաստիկա՝ ճշգրիտ և մասնագիտացված լուծում տրամադրելու համար։
Վերականգնողական ռինոպլաստիկան հատկապես անհրաժեշտ է քթի բնական տեսքն ու ֆունկցիան վերականգնելու համար։ Այս նպատակով իրականացվում է քթի պլաստիկ վիրահատություն՝ վերականգնելու համար վնասված քիթը կամ ուղղելու համար նախկին անհաջող վիրահատությունները։
Առօրյայում հնարավոր է ստանալ ինչպես թեթև, այնպես էլ ծանր բնույթի քթի վնասվածքներ։ Օրինակ՝ դրանք կարող են ի հայտ գալ վթարներից, ագրեսիվ վեճերից ու նույնիսկ մրցույթներից ու վարժություններից հետո։ Բացի արտաքին փոփոխություններից, դրանք կարող են խոչընդոտել պացիենտի շնչառության բնականոն աշխատանքին։ Վերականգնողական ռինոպլաստիկայի միջոցով պացիենտն ազատվում է շնչառական անհարմարություններից և վերականգնում քթի բնականոն աշխատանքը։
Քթի պլաստիկ վիրահատություն նաև կարելի է իրականացնել նախկին անհաջող վիրահատությունները շտկելու համար։ Օրինակ՝ երբ պացիենտը չի հավանել նախորդ վիրահատության արդյունքը և ցանկանում է ստանալ որոշակի վիրահատական ուղղումներ։
Հայաստանում քթի պլաստիկ վիրահատությունն ունի լայն կիրառում և իրականացվում է ինչպես արտաքին տեսքի, այնպես էլ քթի ֆունկցիայի բարելավման համար։ Մասնագիտացված պրոցեդուրայի արդյունքում զգալիորեն բարելավվում է պացիենտի կյանքի որակը, քանի որ ռինոպլաստիկան ենթադրում է նաև վերականգնողական վիրահատական միջամտություններ։
Նախընտրելի արդյունքներին հասնելու և ռիսկերից խուսափելու համար կարևոր է վստահել միայն որակավորված և փորձառու վիրաբույժի, իսկ ընտրություն կատարելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարևոր գործոններ։
Անհրաժեշտ է համոզվել, որ վիրաբույժն ունի համապատասխան որակավորումը և ծանոթանալ նրա փորձառության մակարդակին։ Սա անելու համար պացիենտը կարող է ծանոթանալ վիրաբույժի նախորդ աշխատանքներին նկարների օգնությամբ, կամ ծանոթանալ վիրաբույժի հակիրճ ինքնակենսագրականին՝ հիվանդանոցի կամ կլինիկայի կայքի միջոցով։ Անհրաժեշտ է նաև հաշվի առնել հիվանդանոցը կամ կլինիկան, որտեղ կանցկացվի վիրահատությունը։ Սա հատկապես վերաբերում է տվյալ հիվանդանոցում կամ կլինիկայում կիրառվող գործիքներին և սարքավորումներին, որոնք առավելագույնս պիտի լինեն նոր և համապատասխանեն առողջապահության միջազգային ցուցանիշներին։
Վիրաբույժին ընտրելուց հետո անհրաժեշտ է անցնել կոնսուլտացիա և մասնագետին ուղղել բոլոր հետաքրքրող հարցերը՝ կապված ռինոպլաստիկայի ու հնարավոր արդյունքների հետ։ Այս փուլը պիտի լինի թափանցիկ, այսինքն՝ պացիենտը ստանա լիարժեք պատասխաններ, ինչպես նաև մասնագետի հետ քննարկի հնարավոր ռիսկերը՝ առանց թաքցնելու որևէ առողջական խնդիր։ Խորհրդատվությունից հետո մասնագետը կնշանակի անհրաժեշտ բժշկական հետազոտությունները՝ վիրահատության հստակ օր նշանակելու համար։
Երևանում քթի պլաստիկ վիրահատություն նաև իրականացնում է ՄեդինԷս բժշկական կենտրոնը, որտեղ կարևորվում են վիրահատական միջամտության որակը և պացիենտի գոհունակությունը։
Բժշկական կենտրոնում ռինոպլաստիկան իրականացվում է Հայաստանի փորձառու բժիշկների կողմից՝ արդարացնելու համար պացիենտի ակնկալիքները։ Այստեղ վիրահատությունն ուղղված է ինչպես քթի արտաքին տեսքի փոփոխությունների, այնպես էլ քթի և շնչառական խնդիրների բարելավմանը։ Կենտրոնի գործունեության հիմքում ընկած է թափանցիկ և արդյունավետ հաղորդակցությունը, այսպիսով, պացիենտը կարող է գրանցվել խորհրդատվության և ուղղել բոլոր հետաքրքրող հարցերը՝ ինչպես բուն ընթացակարգի, այնպես էլ հետվիրահատական շրջանում այցելությունների ու խնամքի վերաբերյալ։
Կատարյալ արդյունքները սկիզբ են առնում մասնագիտացված մոտեցումից։ Այսպիսով, վստահեք որակավորված և լավագույն մասնագետներին։
Մեդինէս բկ-ն գտնվում է Վարդանանց 110 հասցեում, խորհրդատվությունը բարձրակարգ պլաստիկ վիրաբույժների մոտ անվճար է, գրանցվելու համար կարելի է զանգահարել +374 55 505 605։