Ենթամաշկային ֆիլլերները ներարկումային տարբեր նյութեր ու գելեր են, որոնք օգտագործվում են մարմնի և դեմքի երիտասարդացման, կնճիռները վերացնելու համար: Այլ կերպ դա կոչվում է ոչ վիրահատական պլաստիկ վիրաբուժություն:
Կախված ծագումից՝ դրանք բաժանվում են 2 մեծ տեսակի, որոնք իրենց մեջ ներառում են մի շարք ենթատեսակներ.
ֆիլլերի տեսակով ու գնով է պայմանավորված կարճատև կամ երկարատև արդյունքը:
Ֆիլլերներն օգնում են ազատվել տարբեր թերություններից, երիտասարդ ու հմայիչ տեսք են հաղորդում: Կոսմետոլոգիական այսպիսի պրոցեդուրաները կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում ավելի, քան 100 տարի: Վաղ շրջանում ենթամաշկային ֆիլլերներն ներառում էին սիլիկոն և պարաֆին, որոնք կարող էին առաջացնել մի շարք կողմնակի բարդություններ, որոնք այժմ բացակայում են: Ենթամաշկային սիլիկոնե հավելումների բանաձևը կատարելագործված է և այժմ հաճախ օգտագործվում է պլաստիկ վիրաբուժության մեջ:
Ժամանակակից տեխնոլոգիաները օգնեցին զարգացնել այլընտրանքային ֆիլլերներ, որոնք չեն առաջացնում բարդություններ, արագ և հեշտ են ընտելանում մաշկին: Դրանցից մեկը հանդիսանում է լայն տարածում ունեցող հիալուրոնային թթուն է: Տարբեր տվյալներով հիլաուրոնաթթուն ամբողջ աշխարհում մեծ հաջողությամբ կիրառվում է ավելի քան 40 միլիոն տարբեր կոսմետիկական և բժշկական միջամտությունների ժամանակ:
Հիալուրոնաթթուն ունի բնական ծագում, կազմված է մարդկային կամ հիմնականում բակտերիալ բջիջներից: Այսպիսի կոսմետիկ պրոցեդուրաները մեծ տարածում են ստացել և սկսվել են իրականացվել Ասիայում (Հայաստանում), Ամերիկայում (ԱՄՆ) և ամբողջ աշխարհում:
SCULPTRA հավելումները հանդիսանում են ժամանակակից և լայն կիրառում ստացած միջոց՝ պոլիլակտոզային թթվի հիման վրա, որը կիրառվում է դեմքի ձևի շտկման համար․ հիմնականում օգտագործվում է դեմքի ճարպային դիստրոֆիայի ժամանակ` անհրաժեշտ ծավալ հաղորդելու համար: