Սեպտոպլաստիկան քթի միջնապատի վիրահատություն է։ Միջնապատի թերությունների հետևանքով պացիենտը կարող է ունենալ շնչառության խնդիրներ, քնի խանգարումներ և նույնիսկ խոսելու ժամանակ որոշակի դժվարություններ։ Միջնապատի հետ կապված խնդիրները երկար ժամանակ անտեսելու դեպքում շեղված միջնապատը սահմանափակում է օդի հոսքը քթանցքերով և առաջացնում քրոնիկ գերծանրաբեռնվածություն, սինուսային վարակներ, խռռոց և անհանգստության այլ պատճառ հանդիսացող իրավիճակներ։
Սեպտոպլաստիկայի հիմնական նպատակը քթի միջնապատի շեղման շտկումն է՝ իրավիճակ, որի դեպքում քթանցքերը բաժանող բարակ պատը տեղաշարժվում է։ Այս շեղումը հանդիսանում է վերոնշյալ առողջական կարգավիճակների առաջացման հիմնական պատճառը։ Վիրահատական միջամտությամբ իրականացվում է քթի միջնապատի ուղղում և վերականգնում է բնական օդի հոսքը և զգալիորեն բարելավում շնչառական ֆունկցիան։ Միջնապատի ուղղման ընթացքում միաժամանակ կարող է կատարվել նաև քթի ձևի շտկում՝ ռիոնպլաստիկա։ Այսինքն, շատ հաճախ 2 վիրահատությունը կատարվում է միաժամանակ, որի շնորհիվ վերականգնվում է քթի ֆունկցիոնալությունը և ուղղվում է արտաքին թերությունները։
Քթով շնչելը ոչ միայն հարմարավետություն է ապահովում, այլև կենսական կարևոր դեր է խաղում առողջության պահպանման գործում։ Քթանցքերը ֆիլտրում են օդի մեջ եղած փոշին և միկրոբները, տաքացնում օդը մարմնի ջերմաստիճանին և խոնավեցնում այն՝ կանխելով չորությունը շնչառական համակարգում։
Երբ քթի միջնապատը շեղված է, օդի հոսքը խանգարվում է, ստիպելով մարդուն շնչել բերանով։ Բերանով շնչելը կարող է հանգեցնել կոկորդի չորացման, վարակների հաճախականության և նույնիսկ ատամների խնդիրների։ Սեպտոպլաստիկայից հետո քթանցքերը վերականգնում են իրենց բնական աշխատանքը՝ ապահովելով հեշտ և ազատ շնչառություն։
Վիրահատությունից հետո պացիենտը կարող է նկատել ինքնազգացողության զգալի փոփոխություններ, որոնք էլ պայմանավորված են մարմնում ֆիլտրված օդի հոսքի և ավելի շատ թթվածնի առկայությամբ։ Սա նաև պայմանավորված է շնչելու համար ավելորդ ջանք չգործադրելու հետ, քանի որ վիրահատությունից հետո պացիենտը շնչում է ավելի ազատ։ Արդյունքում նաև ձեռք է բերում ֆիզիկական վարժությունների հանդեպ հանդուրժողականություն և հոգնում է ավելի դժվար։
Քթի միջնապատի շեղումը կարող է ազդել առողջության վրա բազմաթիվ ձևերով՝ հիմնականում շնչառական խանգարումների հետևանքով։ Թվում է, պարզ շնչառության խանգարումը չի կարող թողնել բարդ հետևանքներ։ Բայց դա այդպես չէ։ Եկեք միասին պարզենք թեքված միջնապատի բասացական հետևանքները։
Բլոկավորված քթանցքերը կարող են խոչընդոտել լորձի արտահոսքը՝ ստեղծելով միջավայր բակտերիաների և վիրուսների զարգացման համար։ Սեպտոպլաստիկայից հետո լորձի արտահոսքը բարելավվում է՝ նվազեցնելով վարակների հաճախականությունը։
Սինուսների ճնշման հետևանքով առաջացող գլխացավերն ու դեմքի ցավերը կրում են պարբերական բնույթ։ Վիրահատությունը նպաստում է օդի հոսքի և արտահոսքի կարգավորմանը՝ մեղմելով այս ցավերը։
Քթի միջնապատի շեղման հետևանքով մեկ քթանցքը հաճախ չորանում է, ինչը հանգեցնում է հաճախակի արյունահոսությունների։ Սեպտոպլաստիկան վերականգնում է բալանսը, նվազեցնելով արյունահոսությունների հավանականությունը։
Արդյունավետ շնչառությունը երաշխավորում է, որ սիրտն ու թոքերը միասնական աշխատեն՝ թթվածին հասցնելու համար ամբողջ մարմնին։ Սեպտոպլաստիկայից հետո թթվածնի հոսքի բարելավումը նվազեցնում է սրտանոթային լարվածությունը և բարձրացնում ֆիզիկական ակտիվության տոկունությունը։
Ուղեղը մեծապես կախված է թթվածնից՝ իր օպտիմալ աշխատանքի համար։ Վատ շնչառությունը կարող է հանգեցնել կոգնիտիվ ֆունկցիայի թուլացման, կենտրոնացման պակասի և ընդհանուր թուլության։ Վիրահատությունից հետո հիվանդները հաճախ նկատում են, որ իրենց միտքը դարձել է ավելի պարզ և կենտրոնացած։
Մեդինէս բժշկական կենտրոնում Սեպտոպլաստիկա քթի միջնապատի վիրահատությունն իրականացվում է բացառապես որակավորված մասնագետների կողմից, ովքեր ունեն տարիների փորձ և յուրաքանչյուր պացիենտի ցուցաբերում են անհատական մոտեցում։ Տարիների փորձով, հազարավոր հաջողված վիրահատություններով, ամենաբարդ դեպքերի վիրահատությունների քանակով առանձնացող Մեդինէս կենտրոնի պլաստիկ և դիմածնոտային վիրաբույժները ցուցաբերում են անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի՝ ապահովելով լիարժեք արդյունք։
Նախքան վիրահատությունը, պացիենտը կլինիկա է գալիս խորհրդատվություն անցնելու նպատակով, ինչի ընթացքում մասնագետը գնահատում է միջնապատի թեքվածության բարդությունը, որոշում վիրահատության ամենահարմարավետ տարբերակը։ Խորհրդատվությունից հետո պացիենտն անցնում է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները՝ համոզվելու համար, որ ի վիճակի է անցնել վիրահատության միջով և նշանակվում է օր։
Բժշկական կենտրոնը գտնվում է Վարդանանց 110 հասցեում, խորհրդատվությունը բարձրակարգ մասնագետի մոտ անվճար է, գրանցվելու համար կարելի է զանգահարել +374 55 505 605։