Ինչու՞ ընտրել պլազմոլիֆթինգ՝ որպես երիտասարդացման մեթոդ

Պլազմոլիֆթինգ բժշկական միջամտությունը հայտնի է որպես թրոմբոցիտներով հարուստ պլազմայի (PRP) թերապիա։ Այն առաջադեմ բուժման միջոց է, որն օգտագործում է հիվանդի սեփական արյան բնական բուժիչ հատկությունները, որոնք առանձնացվում են արյունը մշակելու ընթացքում։ Գործընթացը ստեղծում է աճի գործոններով հատուկ շիճուկ՝ մաշկի մեջ կոլագենի արտադրությունը բարելավելու համար։ Արդյունքում վերականգնվում է մաշկի որակը։

 

Երիտասարդացում՝ առանց վիրաբուժական միջամտության

Պլազմոլիֆթինգը կամ թրոմբոցիտներով հարուստ պլազմայի (PRP) թերապիան լայնորեն կիրառվում է՝ մաշկի երիտասարդացումն ապահովելու համար առանց ինվազիվ վիրահատական միջամտությունների: Սա նորարարական բուժում է, որի ընթացքում օգտագործվում է կենտրոնախույս սարք՝ ցենտրիֆուգ, հիվանդից վերցնելու համար մի փոքր արյուն և դրանից առանձնացնելու համար թրոմբոցիտներով հարուստ պլազման։ Այս պլազման հարուստ է աճի գործոններով և կարևոր դեր է խաղում հյուսվածքների վերականգնման ու բուժման գործում։ Արդյունքում բարելավվում է մաշկը, դրա գույնը և էլաստիկությունը։

Մաշկի խնամքի այս նորարարական մեթոդն առանձնանում է նվազագույն վերականգնողական փուլով և առավելագույնս բնական արդյունքով։ Շատ պացիենտներ ունենում են միայն փոքր կարմրություն կամ այտուց ներարկման հատվածներում, որը սովորաբար անցնում է մի քանի ժամից մինչև երկու օրվա ընթացքում։ Ի տարբերություն վիրահատական միջամտությունների, դեմքի պլազմոթերապիա ստանալիս անհրաժեշտ չէ դադարեցնել աշխատանքային կամ առօրյա ռեժիմը։

Մաշկի խոնավության և կառուցվածքի բարելավումը կարող է նկատվել արդեն մի քանի օր անց, իսկ առավելագույն արդյունքները զարգանում են առաջիկա շաբաթների ընթացքում։ Սա պայմանավորված է մաշկում կոլագենի և էլաստինի աստիճանաբար զարգացմամբ, որի արդյունքները տեսանելի են որոշ ժամանակ հետո։

 

Արդյունավետություն՝ մաշկի տարբեր խնդիրների դեպքում

Պլազմոլիֆթինգ իրականացվում է տարբեր նպատակների համար, քանի որ պրոցեդուրայի միջոցով կարելի է լուծել մաշկի տարբեր խնդիրներ, սկսած երիտասարդ տեսքից, մինչև բուժիչ հատկությունները։ 

Ամենատարածված նպատակներից մեկը մանր կամ տեսանելի կնճիռների հեռացումն է։ Պրոցեդուրայի ընթացքում իրականացվում է պլազմայի ներարկում և հաջողվում է վերականգնել և բարձրացնել մաշկում ենթակա կոլագենի արտադրության մակարդակը, որն էլ իր հերթին օգնում է վերադարձնել մաշկի էլաստիկությունն ու թարմությունը։

Երևանում պլազմոլիֆթինգ նաև իրականացվում է մաշկի կառուցվածքը և գույնը վերականգնելու համար։ Իրականացվում է բջիջների վերականգնման մասնագիտացված գործընթաց, որից հետո մաշկը ստանում է ավելի առողջ գույն։ 

Գործընթացը նաև օգտակար է արևից ստացած պիգմենտացիան, հորմոնալ փոփոխություններն և ծերացման պատճառով առաջացած պիգմենտացված հատվածները նվազեցնելու համար։ Պրոցեդուրայից որոշ ժամանակ հետո կարելի է նկատել ներդաշնակ մաշկ՝ զերծ մուգ բծերից և անհավասար երանգներից։

Դեռահասության և որոշակի առողջական խնդիրների արդյունքում շատերը կարող են ունենալ ակնեի սպիեր կամ այլ անհավասարություններ։ Պլազմոլիֆթինգն օգնում է խթանել մաշկի հյուսվածքների վերականգնումը, դրանով իսկ նվազեցնել տեսանելի սպիերը և հավասարեցնել մաշկի անհամաչափությունները։

Եվս մեկ կարևոր առավելություն է պլազմոլիֆթինգի միջոցով մազաթափության կանխարգելումը։ Դեմքի և մաշկի երիտասարդացման ու այլ օգտակար հատկություններից բացի, արյան պլազմա կիրառվում է բուժելու համար մազաթափությունը։ Այն բարելավում է մազարմատների որակը և խթանում քնած ֆոլիկուլները՝ դանդաղեցնելով մազերի նոսրացումը և խրախուսելով առողջ մազերի աճը։

 

Կարճ վերականգնողական փուլ և արագ արդյունքներ

Պլազմոլիֆթինգը մեծապես գնահատվում է իր արագ արդյունքների և առօրյա կյանքը գրեթե չընդհատող հատկությունների շնորհիվ։ Ի տարբերություն ավելի ինվազիվ մեթոդների, այս պրոցեդուրան ունի նվազագույն վերականգնողական շրջան, ինչի շնորհիվ կատարյալ ընտրություն է հատկապես զբաղված գրաֆիկ ունեցող մարդկանց համար։

Պրոցեդուրայից հետո այտուցվածությունը կամ թեթև կարմրությունը կրում է ժամանակավոր բնույթ և սովորաբար անցնում է մի քանի ժամ հետո։ Ավելի ծանր պրոցեդուրայի արդյունքում ապաքինումը կարող է տևել մի քանի օր, սակայն պացիենտը կարող է վերադառնալ առօրյա կյանքին, քանի որ ամբողջ վերականգնման գործընթացը չի կրում ծանր բնույթ։ 

Սկզբնական բարելավումները, ինչպիսիք են մաշկի խոնավության բարձրացումը և կառուցվածքի հարթեցումը, հաճախ նկատվում են սեանսից մի քանի օր անց։ Անկախ նրանից՝ պատրաստվում եք հատուկ միջոցառման, թե ցանկանում եք երկարաժամկետ բարելավումներ, պլազմոլիֆթինգն առաջարկում է տպավորիչ արդյունքներ՝ նվազագույնս խանգարելով առօրյա կյանքին։ Արդյունավետության և հարմարավետության այս համադրությունը պլազմոլիֆթինգը դարձրել է նախընտրելի ընտրություն նրանց համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց արտաքին տեսքը բնական և արդյունավետ ձևով։

Մեդինէս բժշկական կենտրոնում պլազմոլիֆթինգն իրականացվում է որակավորված մասնագետների կողմից՝ առավելագույն արդյունավետության և անվտանգության համար։

Մեդինէս բկ-ն գտնվում է Վարդանանց 110 հասցեում, բարձրակարգ, փորձառու մաշկաբանների մոտ խորհրդատվության գրանցվելու համար կարելի է զանգահարել +374 55 505 605։