Ականջների էսթետիկ վիրահատությունը՝ օտոպլաստիկա, նախատեսված է լուծելու ականջների ձևի, չափի կամ դիրքի հետ կապված խնդիրները։ Վիրահատության այս տեսակն առաջարկում է անհատականացված մոտեցում՝ անկախ նպատակից, լինի դա ականջների չափազանց շեշտված տեսքի փոփոխությունը, անհամաչափության շտկումը, թե բնածին արատների ուղղումը։ Ականջների պլաստիկան պարզապես արտաքին տեսքի մասին չէ. այն միավորում է արվեստն ու գիտությունը՝ վերականգնելով դեմքի համաչափությունը և ներդաշնակությունը։
Ինչպե՞ս է իրականացվում օտոպլաստիկան հարցին այսօր ունենք սպառիչ պատասխան։ Նորարարական տեխնիկաները՝ համակցված հաճախորդակենտրոն եղանակների հետ, կարևորում են ականջների պլաստիկա իրականացնելու ընթացքում նվազագույն ինվազիվությունը, բարձր ճշգրտությունը և ավելի լավ արդյունքները։ Կտրումից զերծ մեթոդներից մինչև աճառի պահպանման տեխնիկաները՝ ժամանակակից մեթոդները թույլ են տալիս ստանալ ավելի բնական արդյունքներ և ավելի հարթ վերականգնման գործընթաց։
Վիրահատության ընթացքում օգտագործվում են հատուկ գործիքներ՝ աճառի ձևը փոխելու համար։ Ականջի բնական ծալքերում իրականացվում են փոքր ծակոցներ կամ կտրվածքներ։ Լայնամասշտաբ կտրվածքների բացակայության շնորհիվ էլ պացիենտը վերականգնվում է ավելի արագ։
Ժամանակակից պլաստիկ վիրահատություններ, այդ թվում նաև՝ Օտոպլաստիա, իրականացնելիս հաճախ օգտագործվում են ներծծվող կարի թելեր, որոնք վիրահատությունից հետո հեռացման կարիք չունեն։ Այս կարերը պահում են վերաձևված աճառը տեղում, մինչև այն բնական ճանապարհով կներծծվի մարմնում՝ նվազեցնելով կարերի հետ կապված բարդությունների ռիսկը և բարելավելով պացիենտի հարմարավետությունը վերականգնման ընթացքում։
Հայաստանում ականջի պլաստիկ վիրահատությունը լայնորեն կիրառվում է նաև «Մեդինես» բժշկական կենտրոնում։ Այն հատուկ ընթացակարգ է, որը նախատեսված է ականջի դեֆորմացիաների շտկման և դրանց ընդհանուր տեսքի բարելավման համար։ Կենտրոնը հաշվի է առնում այս վիրահատության հոգեբանական ազդեցությունը պացիենտի վրա։ Հետևաբար, ԲԿ-ում վիրահատությունն անցկացվում է միայն որակավորված ու փորձառու մասնագետների կողմից՝ առավելագույն արդյունքներ ստանալու համար։ Այստեղ վիրահատությունը սկսվում է խորհրդատվությունից։
«Մեդինես» բժշկական կենտրոնում օտոպլաստիայի ճանապարհը սկսվում է համապարփակ խորհրդատվությամբ։ Սկզբնական հանդիպման ընթացքում պացիենտը վիրաբույժի հետ քննարկում է բոլոր հնարավոր մտահոգություններն ու էսթետիկ ակնկալիքները։ Սա անհատական մոտեցման առաջին փուլն է և մասնագետներին հնարավորություն է տալիս գնահատել ականջի դեֆորմացիաները և առաջարկել համապատասխան վիրաբուժական լուծումներ։ Այսպիսով, Երևանում ականջի կոսմետիկ վիրահատությունը բաղկացած է մի քանի փուլերից․
Երեխաների համար Օտոպլաստիա պլաստիկ վիրաբուժություն ունենալու լավագույն տարիքը 5-7 տարեկանն է։ Վիրահատությունն այս տարիքում առավել արդյունավետ է, քանի որ հենց այս տարիքում ականջները հասնում են իրենց հասուն չափին։ Չնայած, որ որոշ վիրաբույժներ կատարում են վիրահատությունը նույնիսկ 4 տարեկանում, այնուամենայնիվ խորհուրդ է տրվում սպասել մինչև երեխայի 5-7 տարեկանը՝ որպես ականջների պլաստիկ վիրահատության օպտիմալ տարիք։
Վիրաբուժությունն իրականացվում է ընդհանուր կամ տեղային անզգայացմամբ և ամբուլատոր պայմաններում։ Վիրաբույժը կտրում է ականջի հետևի հատվածը՝ աճառին հասանելիություն ստանալու համար։ Կախված տեսակից՝ աճառը կարող է վերաձևավորվել, վերադասավորվել կամ մասնակի հեռացվել՝ ցանկալի տեսք ստանալու համար։ Ընթացակարգը սովորաբար տևում է 1-ից 5 ժամ՝ կախված բարդությունից։
Վիրահատությունից հետո երեխաների մեծ մասը նույն օրը կարող է վերադառնալ տուն։ Սկզբնական վերականգնումն ընդգրկում է 5-10 օր, որոնց ընթացքում երեխան կրում է վիրակապեր։ Այնուհետև անհրաժեշտ է հատուկ գլխակապ, որը կպահպանի ականջների դիրքն ապաքինման ընթացքում։
Մեծահասակները կարող են ընտրել օտոպլաստիա մի քանի պատճառներով։ Դրանցից մեկը հիմնականում ինքնավստահությունն է։ Շատ մեծահասակներ զգում են անհանգստություն իրենց ականջների տեսքից, և այս խնդրի շտկումը կարող է էականորեն բարձրացնել անձի ինքնազգացողությունը։
Վերականգնման գործընթացը սովորաբար տևում է 1-2 շաբաթ։ Հիվանդները կարող են զգալ այտուց և անհանգստություն սկզբնական օրերին, բայց սովորաբար կարող են վերադառնալ առօրյա կյանքին՝ մեկ շաբաթ անց։ Վերականգնման ժամանակահատվածում հատկապես կարևոր է հետվիրահատական խնամքը՝ ապահովելու համար անվտանգ ապաքինումը։
Օտոպլաստիան անվտանգ և արդյունավետ վիրահատություն է երեխաների և մեծահասակների համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց ականջների տեսքը։ Այսպիսով, հայ պլաստիկ վիրաբույժները պատրաստ են տալ մասնագիտացված խորհրդատվություն և ուղղորդել Ձեզ դեպի անվտանգ վիրահատական միջամտություններ։
Մեդինէս բժշկական կենտրոնը գտնվում է Վարդանանց 110 հասցեում, խորհրդատվությունը բարձրակարգ պլաստիկ վիրաբույժների մոտ անվճար է, գրանցվելու համար զանգահարեք +374 55 505 605 հեռախոսահամարով։