Օտոպլաստիկա (ականջների պլաստիկա)

Օտոպլաստիկան վիրահատության տեսակ է, որն իրականացվում է ականջների ձևը կամ չափը փոխելու, վնասվածքից հետո դրանց կառուցվածքը վերականգնելու կամ դրանց կառուցվածքի բնածին անոմալիաները շտկելու համար։

Սա համեմատաբար պարզ պրոցեդուրա է և տալիս է գերազանց արդյունքներ։ Դպրոցական տարիքի երեխաները հաճախ են ենթարկվում այս վիրահատության, բայց դա վերաբերում է ոչ միայն երեխաներին, մեծահասակները նույնպես թեկնածուներ են միջամտության համար:

Վիրահատությունից հետո ականջները բնական տեսք են ունենում՝ առանց վիրահատության հետքերի։

 

Վիրահատության ցուցումները.

1) Տրավմայի հետևանքով պացիենտի ականջը վնասվել է:

2) Մարդն ունի ականջի զարգացման բնածին արատներ կամ անոմալիաներ:

3) Ականջախեցիների ձևի և չափի խիստ անհամաչափություն:

4) Արտաքին ականջի ի ծնե բացակայություն:

6) Պացիենտին չի գոհացնում այս օրգանի ձևը կամ չափը՝ էսթետիկ պատճառներով:

Օտոպլաստիկայի հակացուցումները.

1)      արյան մակարդելիության խանգարում,

2)      շաքարային դիաբետ,

3)      ականջների բորբոքային հիվանդություններ,

4)      վարակիչ հիվանդություններ,

5)      սրացման փուլում գտնվող ցանկացած հիվանդություն,

6)      քաղցկեղային հիվանդություններ,

7)      հեպատիտներ

 

Վիրահատության ընթացքը.

Կիրառվում է տեղային անզգայացում կամ ընդհանուր անզգայացում (անհրաժեշտության դեպքում): Բոլոր կտրվածքներն արվում են ականջի հետևում, ուստի վիրահատությունից հետո ակներև սպիներ չեն լինում։ Եթե ականջները դեպի դուրս են ծալված, ապա հնարավոր է դրանք հետ շրջել։ Եթե բացակայում են ականջախեցու որոշ բնական ծալքեր, ապա դրանք հնարավոր է «ստեղծել» ականջի կամ մարմնի այլ հատվածից վերցված հյուսվածքներից։ Վնասված կամ հաստացած ականջախեցիները կարող են վերականգնվել կամ բարակեցվել։ Վիրահատության ավարտին ականջ(ներ)ին դրվում է ճնշող վիրակապ վերականգնման փուլում դրանք ֆիքսված պահելու նպատակով։

 

Վերականգնողական շրջանը.

Վիրահատությունից հետո, որպես կանոն, պացիենտը չի մնում կլինիկայում, այլ գնում է տուն։ Բժիշկը մանրամասն խորհրդատվություն է անցկացնում հետագա վերականգնման համար, նշանակում է ցավազրկողներ՝ հնարավոր ցավը վերացնելու համար։ Առաջին օրերին կարող է նկատվել վնասված հյուսվածքների հետվիրահատական ​​այտուցվածություն։ Օտոպլաստիկայից հետո 10-14 օրվա ընթացքում 1-2 օրը մեկ պացիենտը այցելում է վիրաբույժին՝ վիրակապելու, հյուսվածքների ապաքինման գործընթացի վերահսկման և հնարավոր բարդություններից ազատվելու համար: Վիրահատությունից հետո մոտ մեկ շաբաթ պետք է կրել ականջախեցիները ֆիքսող վիրակապ։ Երկու շաբաթից կարելի է վերադառնալ ամենօրյա բնականոն կյանքին, սակայն երեք ամիս պետք է խուսափել կոնտակտային սպորտից: