Միկրոլիպոֆիլինգ
Միկրոլիպոֆիլինգը սեփական ճարպային բջիջները (մաքրված, առողջ, մանրացված) մաշկի մեջ ներարկելու տեխնոլոգիան է նույն սկզբունքով, ինչ մեզոթերապիան, սակայն առանց՝ մեզոթերապիայի կոկտեյլի մեջ ներառվող օտարածին նյութերի, ինչպիսիք են հիալուրոնաթթուն, վիտամինները, միկրոէլեմենտները, որոնք կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել: Թեև եթե չլինի ալերգիա, և համատեղեք միկրոլիպոֆիլինգը գեղեցկությանն ուղղված այլ ներարկումների հետ, կարող եք արվեստի գլուխգործոց հիշեցնող արդյունքներ ստանալ (ապացուցված կլինիկական ուսումնասիրություններով): Նանոլիպոֆիլինգը միջանկյալ դիրք է զբաղեցնում կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության միջև:
Ինչո՞վ է միկրոլիպոֆիլինգը տարբերվում նանոլիպոֆիլինգից և լիպոֆիլինգից
Նանոլիպոֆիլինգը, նանոլիպոգրաֆթինգը և միկրոլիպոլիպոֆիլինգը բոլորը նույն պրոցեդուրայի անվանումներն են: Սակայն նանոլիպոգրաֆթինգ անվանումն ավելի շատ է օգտագործվում է Արևմուտքում:
Լիպոֆիլինգը և միկրոլիպոլիպոֆիլինգը ճարպային հյուսվածքի փոխպատվաստման պրոցեդուրաներ են, որոնք բնական են շտկման գոտիների համար: Երկու մեթոդներում էլ օգտագործում են պացիենտի սեփական ճարպը: Սակայն նրանք տարբեր խնդիրներ են լուծում: Լիպոֆիլինգի ժամամակ ճարպը ներարկվում է մարմնի այն մասերում, որտեղ անհրաժեշտ է վերականգնել կամ մեծացնել ծավալը, ձևը, իսկ միկրոլիպոլիպոֆիլինգի դեպքում ճարպային էմուլսիան կետային եղանակով ներարկվում է կնճիռների մեջ կամ մաշկի մեծ տարածքներում՝ երիտասարդացնելու, մաշկի որակը բարելավելու, ձգելու և առողջ տեսք տալու համար: Այն թույլ է տալիս շտկել մաշկի արտաքին թերությունները, հարթեցնել կնճիռները, հեռացնել Ստրիաներն (հղիության զոլեր) ու սպիները։ Միկրոլիպոլիպոֆիլինգի դեպքում ճարպի ներարկումը տեղի է ունենում շատ ավելի փոքր քանակությամբ, քան լիպոֆիլինգի դեպքում: Բացի այդ, ճարպային բջիջների պատրաստումը տարբեր է լինում: Միկրոլիպոլիպոֆիլինգի ժամանակ ճարպը մանրացվում է՝ այն հատուկ միկրոֆիլտրերի միջով անցկացնելով, քանի որ նանոլիպոգրաֆթինգի ժամանակ ներարկումն իրականացվում է շատ բարակ կանյուլայով, որը գրեթե չի վնասում հյուսվածքը (ըստ բելգիացի գիտնականների և պլաստիկ վիրաբույժների հետազոտության):