Բիոռեվիտալիզացիա երիտասարդացնող ներարկումային կոսմետոլոգիական միջամտությունը նախատեսված է մաշկի կենսունակությունն ու երիտասարդ տեսքը վերականգնելու համար։ Այն սովորաբար իրականացվում է հիալուրոնաթթվի ներարկման միջոցով․ ի սկզբանե բնական նյութ, որն արդեն իսկ արտադրվում է մարդու մարմնում։ Ներարկվում են նաև ամինաթթուներ, վիտամիններ և հակաօքսիդանտներ, որոնք խորը խոնավեցնում են մաշկը և ամրացնում ու բարելավում մաշկի կառուցվածքն ու էլաստիկությունը։
Որպես երիտասարդացնող կոսմետիկ պրոցեդուրա, բիոռևիտալիզացիան նախատեսված է մաշկի տեսքը և որակը լավացնելու համար։ Այն հատկապես ցուցված է, երբ պացիենտը ցանկանում է ազատվել կնճիռներից և ծերության հետքերից։ Բացի տեսանելի կնճիռներից, պրոցեդուրան նաև արդյունավետ է մանր կնճիռները հեռացնելու համար, ինչի ընթացքում ոչ միայն կարգավորվում է մաշկի տեսքը, այլ նաև պացիենտը զգում է խոնավ և հարթ մաշկի տեսանելի և շոշափելի փոփոխությունները։
Որոշ պացիենտներ այս պրոցեդուրան դիտարկում են նաև որպես չոր մաշկի խնամք և անփայլ մաշկի վերականգնման միջոց։ Օրինակ, եթե մաշկը հակված է քրոնիկ չորության, ապա միջամտության օգնությամբ հաջողվում է սնուցել և խոնավեցնել այն՝ կանխելով մաշկի թեփոտումը։ Արդյունքում պացիենտը նաև ազատվում է հոգնած տեսքից և ձեռք բերում ավելի առողջ հայացք։
Բիոռևիտալիզացիան նաև լայնորեն կիրառվում է վերականգնելու համար վնասված մաշկը։ Օրինակ, եթե պացիենտն ունի արևից ծերացած մաշկ, ապա Բիոռևիտալիզացիայի օգնությամբ հաջողվում է նվազեցնել պիգմենտացիան և բարելավել մաշկի որակը։ Բացի այդ, այն կարող է բարելավել թեթև սպիները, օրինակ՝ ակնեի հետևանքով առաջացած սպիները։
Մաշկի որակը և տեսքը վերականգնելուց բացի, այս պրոցեդուրան նաև լայնորեն օգտագործվում է այլ պրոցեդուրաներից հետո՝ որպես արագ ապաքինման գործոն, օրինակ ապարատային միջամտություններից հետո։ Շատ դեպքերում Բիոռևիտալիզացիա կիրառվում է լազերային թերապիայից, քիմիական պիլինգից, միկրոնիդլինգից կամ դերմաբրազիայից հետո, քանի որ այն օգնում է խոնավեցնել մաշկը և նպաստել ավելի արագ ապաքինմանը։
Բիոռևիտալիզացիան իդեալական է նաև սեզոնային խնամքի համար։ Ձմռանն այն օգնում է պայքարել ցուրտ եղանակի հետևանքով առաջացած չորության և գրգռվածության դեմ, իսկ ամռանն օգնում է վերականգնել արևից վնասված մաշկը։
Մեդինէս բժշկական կենտրոնում բիոռևիտալիզացիան իրականացվում է նվազագույն ինվազիվությամբ և սեանսները սովորաբար տևում են 30-60 րոպե։ Այն չի պահանջում ծանր վերականգնման շրջան և պացիենտն անմիջապես կարող է վերադառնալ իր առօրյային։ Կախված մաշկի տեսակից, արդյունքներ կարելի է նկատել նույնիսկ առաջին այցից, սակայն խորհուրդ է տրվում անցնել մի քանի սեանս, այսինքն կուրս՝ լիովին և վերջնական արդյունքների համար։
Չնայած բիոռևիտալիզացիան լայնորեն ճանաչված և ընդհանուր առմամբ անվտանգ կոսմետիկ պրոցեդուրա է, կան որոշակի պայմաններ, որոնց առկայության դեպքում անհրաժեշտ է խուսափել այն իրականացնելուց։ Չնայած, որ պրոցեդուրան չունի հստակ հակացուցումներ, այն այնուամենայնիվ կոսմետիկ միջամտություն է և հակացուցված է հղի կանանց համար՝ խուսափելու համար հնարավոր ռիսկերից։
Անվիճելի հակացուցում է նաև մաշկի ակտիվ վարակների առկայությունը։ Օրինակ՝ հերպեսը կամ բուժման հատվածում բակտերիալ վարակները։ Բիոռևիտալիզացիա կատարելու համար անհրաժեշտ է դրանք լիովին բուժել՝ խուսափելու համար մաշկի որակը վատթարացնելու և այլ բարդություններ առաջացնելու ռիսկերից։
Ինեկցիոն կոսմետոլոգիան հակացուցված է նաև աուտոիմուն հիվանդությունների դեպքում, քանի որ օրգանիզմի արձագանքը կարող է լինել անսպասելի և ոչ դրական ու վատթարացնել պացիենտի ինքնազգացողությունը։
Անվիճելի հակացուցումներից բացի, կան նաև հարաբերական հակացուցումներ, որոնք պահանջում են հատուկ ուշադրություն։ Օրինակ՝ հակակոագուլյանտ (արյունը նոսրացնող) դեղամիջոցներ ընդունող անձինք կարող են ստիպված լինել հետաձգել բիոռևիտալիզացիան, քանի որ նման դեղամիջոցները կարող են բարձրացնել ներարկման տեղում կապտուկների կամ երկարատև արյունահոսության ռիսկը։
Մեկ այլ հարաբերական հակացուցում է քրոնիկ հիվանդությունների առկայությունը՝ շաքարախտ, էկզեմա կամ փսորիազ։ Նման կարգավիճակներով անձինք պետք է պրոցեդուրան ստանան միայն առողջական կայուն կարգավիճակում։
Նախքան միջամտությունը կարևոր է, որ հիվանդները խորհրդակցեն որակավորված մասնագետի հետ՝ անհատի բժշկական պատմության, ներկայիս առողջական վիճակի և կոնկրետ մաշկային խնդիրների մանրակրկիտ գնահատում իրականացնելու համար, որն էլ կօգնի որոշել, արդյոք պացիենտը կարող է անցնել պրոցեդուրան, թե ոչ։ Մասնագետի հետ բաց հաղորդակցության արդյունքում պացիենտը կկարողանա նաև քննարկել հնարավոր ռիսկերը, առավելությունները և ստանալ արդյունավետ ու անվտանգ մոտեցում։
Մեդինէս բկ-ն գտնվում է Վարդանանց 110 հասցեում, բարձրակարգ, փորձառու մաշկաբանների մոտ խորհրդատվության գրանցվելու համար կարելի է զանգահարել +374 55 505 605։