Լիպոսակցիան հայտնի էսթետիկ միջամտություն է, որը նախատեսված է մարմնի որոշակի հատվածներից հեռացնելու համար ավելորդ ճարպը՝ ապահովելով ավելի ընդգծված ուրվագծեր և համաչափ տեսք։ Որպես մարմնի պլաստիկ վիրաբուժության կարևոր բաղադրիչ՝ լիպոսակցիան մեծ տարածում է գտել այն անձանց շրջանում, ովքեր ցանկանում են բարելավել իրենց արտաքին տեսքը։ Ստորև կխոսենք այն մանրամասների, վիրահատական միջամտության առավելությունների և ընթացակարգերի մասին, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել նախքան լիպոսակցիա իրականացնելը։ Ինչպես նաև կանդրադառնանք լիպոսակցիայի ամենատարածված տեսակին՝ որովայնի լիպոսակցիային։
Շատերի կողմից հայտնի «լիպո» վիրահատական միջամտությունն ուղղված է մարմնի տարբեր հատվածներում տեղայնացված ճարպային կուտակումների հեռացմանը։ Չնայած, որ շատերն այն համարում են ավելորդ քաշից ազատվելու միջոց, այն կիրառվում է մարմնի ձևավորման և ուրվագծերի բարելավման նպատակով։ Մարմնի պլաստիկ վիրահատությունը սովորաբար իրականացվում է մարմնի հետևյալ հատվածներում՝
Վիրահատությունն իրականացվում է սնամեջ չժանգոտող պողպատից խողովակի՝ կանյուլայի միջոցով։ Այնուհետև օգտագործվում է ներծծման մեխանիզմ՝ հեռացնելու համար ավելորդ ճարպը։ Հայտնի է նաև լազերային լիպոսակցիա տարբերակը, երբ լազերի միջոցով հեղուկանում են ճարպի բջիջները և ձգվում է մաշկը։ Արդյունքում մարմինը ստանում է ավելի ընդգծված ուրվագծեր։
Լիպոսակցիայի միջոցով կարելի է հեռացնել ճարպի ճշգրիտ քանակություն՝ մարմնի կոնկրետ հատվածից։ Որոշ դեպքերում, անկախ սննդակարգի փոփոխություններից ու կանոնավոր ֆիզիկական վարժություններից՝ որովայնի, ազդրերի, կոնքերի, բազուկների ու կզակի հատվածներում կուտակված ճարպը բնական միջոցներով հեռացնելը թվում է անհնար։ Այդ իսկ նպատակով իրականացվում է լիպոսակցիա՝ այն արդյունավետորեն հեռացնելու համար։
Մարմնի պլաստիկ վիրահատությունն իրականացվում է նաև Երևանում, իսկ ընթացակարգը ներառում է փոքր կտրվածքներ, որոնք հաճախ տեղակայվում են աննկատելի հատվածներում։ Կտրվածքների արդյունքում առաջացած սպիերն անցնում են ժամանակի ընթացքում և չեն թողնում նկատելի հետքեր։ Այսպիսով, սպիերի և հետքերի համար անհանգստանալ հարկավոր չէ, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաները ոչ միայն թույլ են տալիս լիպոսակցիա իրականացնել նվազագույն ինվազիվ տեխնիկաներով, ինչի արդյունքում պացիենտի վերականգնողական փուլն ավելի արագ է և հեշտ, այլ նաև խուսափել մնայուն սպիերից։
Լիպոսակցիան բազմակողմանի պլաստիկ վիրահատական գործընթաց է և իրականացվում է ինչպես առանձին, այնպես էլ համակցված այլ էսթետիկ միջամտությունների հետ։ Օրինակ՝ որովայնի ձգման կամ մարմնի ձևավորման վիրահատությունների հետ՝ ավելի համալիր արդյունք ստանալու համար։
Այս առավելությունների միջոցով լիպոսակցիան այժմ ամենահայտնի վիրահատական միջամտություններից մեկն է և լայնորեն կիրառվում է հեռացնելու համար ճարպը և բարելավելու համար կյանքի որակը։
Իրականացվում է փորի ճարպի հեռացում՝ որպես ավելորդ քաշից ազատվելու միջոց։ Որովայնի լիպոսակցիայի միջոցով պացիենտը ոչ միայն ազատվում է անհանգստացնող քաշից, այլ նաև բարելավում ինքնազգացողությունը։ Ճարպային կուտակումները հեռացվում են որովայնի վերին, ստորին և կողային հատվածներից, իրականացվում է նաև պորտի տեղափոխում և, անհրաժեշտության դեպքում, նաև պորտի ձևի փոփոխություն։ Ճարպային կուտակումները հեռացնելուց բացի, կարելի է նաև հեռացնել կրծքամաշկի կամ որովայնի հատվածի թուլացած մաշկը, ֆիքսել որովայնի ուղիղ մկանները, որոնք ժամանակի ընթացքում կորցրել են իրենց բնական կառուցվածքը՝ դիաստազը։ Դա իրականացվում է աբդոմինոպլաստիկա վիրահատության միջոցով, որը հաճախ զուգակցվում է լիպոսակցիայի հետ՝ էլ ավելի լավ արդյունքի համար։
Աբդոմինոպլաստիկան հատկապես տարածված է ծննդաբերությունից, քաշի կտրուկ նվազումից հետո և կիրառելի է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց դեպքում։
Այս պլաստիկ վիրահատությունները արդեն բավականին տարածված են Հայաստանում։ ՄեդինԷս բժշկական կենտրոնում հասանելի է ինչպես մինի, այնպես էլ ամբողջական աբդոմինոպլաստիկա։
Մինի աբդոմինոպլաստիկայի ժամանակ իրականացվում է որովայնի ստորին հատվածի փոքրիկ շտկում։ Նախատեսված է որովայնի ստորին հատվածում փոքրիկ ուղղումներ կատարելու համար և իրականացվում է՝ երբ կա ավելորդ մաշկ, սակայն անհրաժեշտ չէ կատարել պորտի տեղափոխում կամ չկան որովայնի ուղիղ մկանների որևէ խնդիրներ։ Այս մոտեցումը ավելի քիչ ինվազիվ մեթոդ է և արդյունավետորեն որովայնին տալիս է էսթետիկ տեսք։
Ամբողջական աբդոմինոպլաստիկա իրականացվում է, երբ անհրաժեշտ է տեղափոխել պորտը և հեռացնել մեծ քանակությամբ մաշկ ու ճարպային հատված։ Վիրահատության այս տեսակն իրականացնելիս կարելի է նաև բուժել պորտի և աճուկի ճողվածքները (грыжа)՝ որովայնային ցանցերի միջոցով։
Այսպիսով, եթե պացիենտը պայքարում է մեծ դժվարությամբ մաշվող ճարպի դեմ, ապա կարող է դիմել որակավորված մասնագետներին՝ ժամանակակից և նվազագույն ինվազիվությամբ վիրահատական միջամտություն ստանալու համար։ Մեդինէս բկ-ն գտնվում է Վարդանանց 110 հասցեում, խորհրդատվությունը բարձրակարգ պլաստիկ վիրաբույժների մոտ անվճար է, գրանցվելու համար կարելի է զանգահարել +374 55 505 605։