Մազերի փոխպատվաստում

Մազաթափությունն այսօր ամենատարածված կոսմետիկ խնդիրներից է: Մազերի փոխպատվաստումը ժամանակակից, անվտանգ և արդյունավետ մեթոդ է մազերի խտությունն ավելացնելու, տղամարդկանց և կանանց ճաղատության դեպքում կորցրած մազերը վերականգնելու համար: Ավելին, պրոցեդուրան կարելի է իրականացնել ոչ միայն գլխի մազերի քանակն ու որակը վերականգնելու համար: Մեր բժշկական կենտրոնի մասնագետներն իրականացնում են նաև հոնքերի, մորուքի, այտամորուքի, բեղերի փոխպատվաստում:


Ինչպես մյուս էսթետիկ պրոցեդուրաները, մազերի փոխպատվաստման ժամանակակից մեթոդները ևս հանդիսանում են լուծում ցածր ինքնագնահատականը հաղթահարելու և էներգիան ու կենսունակությունը վերականգնելու համար՝ խնդիրն արմատապես վերացնելով: Բայց, ինչպես ցանկացած պրոցեդուրայի դեպքում, կարևոր է, որ դուք հասկանաք բոլոր մանրամասները:


Մազերի փոխպատվաստումը վիրահատական մեթոդ է, որի միջոցով մազ
ային ֆոլիկուլները (մազարմատները) ծոծրակի հատվածից, որը նաև կոչվում է «դոնոր հատված», հանվում են և փոխպատվաստվում գլխի ճաղատ կամ նոսր մազածածկույթով հատվածներում՝ «ռեցիպիենտ հատվածներ»: Մազերի փոխպատվաստման համար օգտագործվող մեկ կամ մի քանի մազի ֆոլիկուլներով դոնորական նյութի միավորը կոչվում է գրաֆթ (մազարմատներ պարունակող փոքր մաշկի կտոր):


«Մեդինէս» բժշկական կենտրոնում օգտագործվում է մազերի փոխպատվաստման  ամենաարդիական, անվտանգ և արդյունավետ  FUE մեթոդը: