+374 55 505 605 +374 60 505 605
  • arm
  • arm
Medines
  • Մեր մասին
  • Պլաստիկ վիրաբուժություն
    • Քթի պլաստիկա
    • Դեմքի պլաստիկա
    • Կրծքերի պլաստիկա
    • Մարմնի պլաստիկ միջամտություններ
  • Էսթետիկ միջամտություններ
    • Դեմքի խնամք
    • Ներարկումային կոսմետոլոգիա
    • Ապարատային կոսմետոլոգիա
    • Մարմնի ապարատային պրոցեդուրաներ
    • Էսթետիկ գինեկոլոգիա
  • Այլ
    • Գինեկոլոգիա
    • Մաշկաբանություն
    • Լաբորատոր ախտորոշում
  • Տեսադարան
  • Կապ
  • Բժիշկներ
  • Բլոգ
  • Մազաթափության բուժում
  • Գրանցում
  • arm
  • arm
  • Մեր մասին
  • Պլաստիկ վիրաբուժություն phone
    • Քթի պլաստիկա
    • Դեմքի պլաստիկա
    • Կրծքերի պլաստիկա
    • Մարմնի պլաստիկ միջամտություններ
  • Էսթետիկ միջամտություններ phone
    • Դեմքի խնամք
    • Ներարկումային կոսմետոլոգիա
    • Ապարատային կոսմետոլոգիա
    • Մարմնի ապարատային պրոցեդուրաներ
    • Էսթետիկ գինեկոլոգիա
  • Այլ phone
    • Գինեկոլոգիա
    • Մաշկաբանություն
    • Լաբորատոր ախտորոշում
  • Տեսադարան
  • Կապ
  • Բժիշկներ
  • Բլոգ
  • Մազաթափության բուժում
  • Գրանցում

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստան, Երևան, Վարդանանց 106, 108, 110

+374 55 505 605 +374 60 505 605
Երկուշաբթի - Կիրակի 09։00-20։00
  • arm arrow
    • rus
    • eng
    image

    Գրանցվել խորհրդատվության

    Մազերի փոխպատվաստում կիսառոբոտացված մեթոդով (NeoGraft)

    Առաջադեմ տեխնոլոգիաներ.
    NeoGraft-ը ոլորտի առաջամարտիկն ու շուկայի առաջատարներից է՝ լինելով մազերի վերականգնման առաջին ավտոմատացված FUE համակարգերից մեկը: Այս սարքի ֆունկցիաները՝ գրաֆտները հանելու, կազմելու և փոխպատվաստելու բժշկի հմտության հետ միասին, օգնում են լուծել մազաթափության խնդիրը ավելի հեշտորենև ապահովել մազերի վերականգնման պրոցեդուրայի բնական արդյունք: Neograft-ով մազերի փոխպատվաստման պրոցեդուրան մեկօրյա ամբուլատոր պրոցեդուրա է, որը պահանջում է միայն տեղային անզգայացում: Վիրահատության ընթացքում և դրանից հետո պացիենտը անհարմարություն չի զգում: NeoGraft-ով մազերի փոխպատվաստումը տարբերվում է ձեռքով փոխպատվաստումից: Այն ավելի անվտանգ է և արդյունավետ, իսկ վերականգնման ժամկետն ավելի կարճ է: NeoGraft մեթոդի և սովորական FUE մեթոդի միջև տարբերությունն այն է, որ NeoGraft-ով փոխպատվաստելիս բժիշկը օգտագործում է հատուկ գործիք՝ առանձին մազերի պատվաստուկներ (գրաֆթներ) հավաքելու համար, այլ ոչ թե ձեռքով ընտրում և հանում առանձին մազերի ֆոլիկուլներ: NeoGraft-ը թույլ է տալիս մեկ սեանսում ավելի շատ պատվաստուկներ հավաքել:


    Պրոցեդուրայի ընթացքում.
    Մինչ պրոցեդուրան սկսելը բժիշկը կատարում է տեղային անզգայացում (հազվադեպ՝ սեդացիա): Դուք կարող եք սեղմում կամ հպում զգալ, մինչ բժիշկն աշխատում է, բայց ցավ չեք զգա: Պրոցեդուրայի ընթացքում բժիշկը կօգտագործի Neograft-ի սարքը՝ մազեր հավաքելու համար Ձեր գլխի այն հատվածներից, որտեղ դրանք ամենախիտն են: Ընթացքը տևում է 4-ից 8 ժամ՝ կախված նրանից, թե որքան մազ եք փոխպատվաստում: Երբ փոխպատվաստումն ավարտվի, ձեր գլուխը կվիրակապվի:

    Պրոցեդուրայից հետո.
    Պրոցեդուրայից հետո դուք կարող եք զգալ գլխամաշկի թմրածություն կամ թեթև անհարմարություն: Ձեր բժիշկը կարող է նշանակել ցավազրկող դեղամիջոցներ պրոցեդուրայից հետո առաջիկա 48 ժամվա ընթացքում: Կեղևիկներն ընկնում են 2 շաբաթվա ընթացքում:

    Վերականգնում.
    NeoGraft մազի փոխպատվաստումից հետո առաջին մի քանի ժամվա ընթացքում գլխամաշկի վրա կսկսի կեղևային շերտ առաջանալ: Կեղևային շերտը նշան է, որ ձեր գլխամաշկը լավանում է: Շատ կարևոր է չդիպչել դրան, քանի որ դա մեծացնում է վարակվելու վտանգը։ Փոխպատվաստումից հետո առնվազն 24 ժամ գլուխը չի կարելի լվանալ: Հետևեք ձեր բժշկի ցուցումներին՝ վերականգնման առաջին օրերին գլխամաշկը մանրակրկիտ և անվտանգ մաքրելու համար: Ձեզանից կպահանջվի նաև մի քանի օր գլխարկներ չկրել, և փոխպատվաստումից հետո 2 շաբաթ պետք է խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից (օրինակ՝ ծանրություն բարձրացնելուց կամ ինտենսիվ մարզումներից): Կախված ձեր հարմարավետության մակարդակից, կարող եք վերադառնալ աշխատանքի (եթե աշխատում եք գրասենյակում) պրոցեդուրայից հետո մեկ կամ երկու օրվա ընթացքում, թեև այս ընթացքում կեղևային շերտը դեռ տեսանելի կլինի:

    Ե՞րբ արդյունքները նկատելի կլինեն.
    Պրոցեդուրայից հետո մի քանի շաբաթվա ընթացքում փոխպատվաստված ֆոլիկուլներից մազերը կթափվեն: Դա նորմալ է և ամենևին չի նշանակում, որ ձեր պրոցեդուրան հաջող չի եղել: 4-6 ամիս հետո մազերը սկսում են սովորական ձևով աճել:

    Պրոցեդուրայից առաջ նախնական խորհրդատվությունը պարտադիր է: Երբեմն կարող է անհրաժեշտ լինել խորհրդակցել տրիխոլոգի հետ:

    Medines
    • Phone icon
      +374 55 505 605 +374 60 505 605
    • Email icon
      [email protected]
    • Phone icon

      Հայաստան, Երևան, Վարդանանց 106, 108, 110