Պլաստիկ վիրաբուժությունը սովորաբար ենթադրում է արտաքին տեսքի փոփոխման ժամանակակից ու հուսալի միջոց, սակայն անհատի հոգեբանության վրա այն ունի ավելի արմատացած ազդեցություն։ Սա պայմանավորված է ֆիզիկական ինքնագնահատականը բարելավելու ու սեփական արտաքին տեսքի հանդեպ անվստահություններից ու դժգոհություններից ձերբազատվելու հետ։
Ստորև կխոսենք ֆիզիկական ինքնագնահատականի մասին, ու կպարզենք, թե ինչպես կարող են պլաստիկ վիրաբուժություն ներառող արտաքին միջամտություններն ազդել մարդու հոգեբանության ու ինքնազգացողության վրա։
Ֆիզիկական ինքնագնահատականը մարդու ինքնագնահատականի ենթախմբերից է և դարեր շարունակ եղել է մարդկության հույզերի անբաժանելի մասը։ Ինչպես ինքնագնահատականների այլ ենթախմբեր, այնպես էլ ֆիզիկական ինքնագնահատականը կարող է բարձրացնել կամ նվազեցնել անհատի ինքնազգացողությունը, առաջացնել սթրես, բացասական կարծիք սեփական անձի արտաքին տեսքի նկատմամբ ու դեպրեսիա։ Երբեմն սա նաև հանգեցնում է անհատի կարողությունների ու հմտությունների թերագնահատմանը, որն ավելի ծանր հոգեբանական ճնշում է սեփական «Ես»-ի հանդեպ։
Գոյություն ունեն պլաստիկ վիրաբուժությունների տարբեր տեսակներ, հայտնիներից են՝ ռինոպլաստիկան (քթի ձևափոխումը), կրծքագեղձի չափի ու ձևի փոփոխությունը և լիպոսակցիան (ավելորդ ճարպի հեռացումը)։ Դրանք նախատեսված են ֆիզիկական ինքնագնահատականի բարձրացման համար, ինչպես նաև պարունակում են մարդու առողջությունը բարելավող որոշակի տարրեր։ Բացի այդ, պլաստիկ վիրաբուժություն անցած անձինք հաճախ նաև ունենում են կյանքի ավելի լավ որակ ու ավելի հեշտությամբ են կարողանում իրենց դրսևորել հասարակությունում։ Սա նույնպես պայմանավորված է սեփական անձի հանդեպ ինքնագնահատականի բարելավմամբ, որն ամենակարևոր գործոններից է յուրաքանչյուրիս առօրյա կյանքում։ Իսկ հիմա կանցկացնենք ավելի խորքային ուսումնասիրություն․
Բազում անհատներ Հայաստանում և արտերկրում դիմում են պլաստիկ վիրաբուժության՝ շտկելու համար իրենց արտաքին տեսքի այն հատկանիշները, որոնք որոշակի չափով առաջացնում են անհանգստություն։ Հաջող վիրահատությունից հետո նրանք ազատվում են անհանգստություն պատճառող աղբյուրից, այդ թվում նաև՝ տարիներ շարունակ սթրես հարուցող գործոններից։ Սակայն վիրահատությունից առաջ հարկավոր է հաշվի առնել դրա բոլոր կարևոր կողմերը, այդ թվում նաև՝ իրատեսական ակնկալիքները։
Պլաստիկ վիրաբուժությունը մասնագիտացված միջամտություն է՝ կենտրոնացած անհատի արտաքին տեսքի որոշակի հատվածները փոփոխելու վրա։ Վիրաբուժության ամբողջ ընթացքում այդ թվում նաև` խորհրդատվության փուլում, անհատը պետք է ստանա վիրաբուժության ցանկալի տեսակի մասին իրատեսական ներկայացում։
Որոշ դեպքերում անհատներն, ովքեր ցանկանում են ստանալ այս կամ այն պլաստիկ վիրաբուժությունը՝ վիրահատության հանդեպ ունեն իրականությանը որոշակիորեն անհամապատասխանող ակնկալիքներ։ Այսինքն՝ վիրահատությունից հետո տվյալ ակնկալիքները կարող են չհամապատասխանել մասնագիտացված միջամտության իրատեսական արդյունքներին և հանգեցնել անհանգստության, հիասթափության ու սթրեսի։ Ահա թե ինչու, անհրաժեշտ է վիրահատությունից առաջ այցելել կլինիկա և խորհրդակցել պլաստիկ վիրաբուժություն անցկացնող վիրաբույժի հետ։
Խորհրդատվություն և Հայաստանի բժիշկներ
Խորհրդատվությունը հենց այն գործընթացն է, ինչի արդյունքում անհատը ձեռք է բերում իրատեսական արդյունքներ և որոշում կայացնում հիմնված փորձառու մասնագետների կարծիքի ու խորհուրդների վրա՝ առանց հնարավոր հիասթափությունների և հոգեկան տրավմաների ռիսկի։
Բազում պլաստիկ վիրաբույժներ Հայաստանում անցկացնում են մասնագիտացված խորհրդատվություն, որը ծառայում է որպես կողմնորոշիչ գործոն՝ անհատի ակնկալիքների ու վիրաբուժության վերաբերյալ ընդհանուր պատկերացում ձևավորելու համար։ Բացի այդ, խորհրդատվության փուլում անհատը մասնագետից ստանում է սպառիչ պատասխաններ՝ վերաբերող այս կամ այն անհանգստություններին, գրագետ ապաքինման գործընթացին, ինչպես նաև՝ ծանոթանում վիրաբույժի նախկին արդյունքներին։
Խորհրդատվության փուլում վիրաբույժը նաև անհատին օգնում է հասկանալ վիրաբուժության վերաբերյալ իր նպատակներն ու ակնկալիքները։ Այսինքն՝ հենց այս փուլում մասնագետն անհատին ներկայացնում է վիրաբուժության բոլոր հնարավոր արդյունքները, որոնք մեծապես պայմանավորված են անհատի եզակի դիմագծերից, կառուցվածքից, մաշկի տեսակից ու իհարկե, անհատի ընտրած պլաստիկ վիրաբուժության տեսակից։
Պլաստիկ վիրաբուժությունից հետո անձը կարող է ստանալ ինչպես դրական, այնպես էլ բացասական հոգեկան ազդեցություն, որոնցից երկուսն էլ կարող են ազդել ֆիզիկական ինքնագնահատականի վրա։ Այդ իսկ պատճառով, նախքան որևէ վիրաբուժություն ստանալը, անհրաժեշտ է անցնել խորհրդատվություն հենց վիրաբուժությունն անցկացնող վիրաբույժի հետ, հասկանալ բոլոր դրական և բացասական կողմերը, ինչպես նաև ծանոթանալ վիրաբույժի մասնագիտական կարողություններին ու փորձին։
Տարիներ շարունակ, Մեդինես բժշկական կենտրոնն իրականացնում է պլաստիկ վիրաբուժություն, ներառյալ՝ ռինոպլաստիկա, դեմքի ու կրծքի պլաստիկա, ինչպես նաև՝ մարմնի պլաստիկ միջամտություններ։ Մասնագիտացված խորհրդատվություն անցնելու և սեփական իրատեսական ակնկալիքները կերտելու համար այցելեք բժշկական կենտրոն։