Բլեֆարոպլաստիկա (կոպերի վիրաբուժություն)
Բլեֆարոպլաստիկան (կոպերի վիրահատություն) վիրահատական միջամտություն է, որը նվազեցնում է կոպերի և դրանց շուրջ եղած հատվածների տարիքային փոփոխությունները, ինչպես նաև դրանց բնածին թերությունները և ճարպային ճողվածքները: Բացի այդ, շտկվում է աչքի ձևը և բացվածքը: Վիրահատությունը տալիս է մնայուն ազդեցություն, երիտասարդացնում է, հայացքը դարձնում է ավելի հանգիստ և բաց:
ԲԼԵՖԱՐՈՊԼԱՍՏԻԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Ո՞րն է այս միջամտության նպատակը:
Այս միջամտության նպատակն է վերացնել հոգնած հայացքով արտահայտությունը և հասնել ավելի հանգիստ ու թարմ տեսքի։ Այն նաև հնարավորություն է տալիս բաց տեսք հաղորդել հայացքին՝ շտկելով վերին կոպերի ավելորդ մաշկը և վերացնելով ստորին կոպերի ճարպային պարկերը՝ ֆիլիգրան եղանակով (ցանցի տեղադրումով):
Ի՞նչ տեսակի անզգայացում է անհրաժեշտ բլեֆարոպլաստիկայի համար:
Վերին կոպերի բլեֆարոպլաստիկան կարող է իրականացվել տեղային անզգայացման պայմաններում: Եթե խոսքը ստորին կոպերի բլեֆարոպլաստիկայի մասին է, ապա տեղային անզգայացումը կարող է համալրվել սեդացիայով (այս դեպքում ոչ թե քնի մեջ եք ընկղմված, այլ պարզապես հանգիստ վիճակում եք):
Որքա՞ն է բլեֆարոպլաստիկայից հետո անհրաժեշտ հոսպիտալացման տևողությունը:
Միջամտությունը կարող է իրականացվել «ամբուլատոր հիմունքներով»՝ նույն օրը կլինիկայից դուրս գալու հնարավորությամբ:
Ինչպե՞ս է սովորաբար ընթանում վերականգնման շրջանը միջամտությունից հետո:
Ցավի զգացումներ, որպես կանոն, հազվադեպ են նկատվում: Կարերը պետք է հեռացվեն 7 օր անց: Այտուցը և կապտուկները, դրանց արտահայտվածության աստիճանը և տևողությունը մեծապես կախված են այս կամ այն բուժառուի անհատական դեպքից: Վերադարձը նորմալ սոցիալ-մասնագիտական գործունեությանը սովորաբար հնարավոր է միջամտությունից 7 օր անց:
Լազերային բլեֆարոպլաստիկա
Ոչ վիրահատական լազերային բլեֆարոպլաստիկան աչքերի շուրջ մաշկի երիտասարդացման ֆրակցիոն մեթոդ է՝ CO2 լազերի միջոցով:
Ինչպիսի՞ն են լազերային բլեֆարոպլաստիկայի արդյունքները:
Կոպերի պլաստիկան, CO2 ֆրակցիոն լազերի կիրառմամբ, կհեռացնի աչքերի տակի կնճիռներն ու պարկերը: Լիովին կազատի վերին և ստորին կոպերի պտոզից: Ցանկանու՞մ եք շտկել աչքի ձևը կամ բացվածքը: Լազերային բլեֆարոպլաստիկան կոպերը շտկելու իդեալական միջոց է:
Ֆրակցիոն բլեֆարոպլաստիկայի արդյունքը.
Աչքերի տակ պարկերի հեռացում,
Հարթեցնում է միմիկական կնճիռները,
Վերին և ստորին կոպերի պտոզի ամբողջական հեռացում,
Հարակնային («սագաթաթ») կնճիռների հեռացում,
Վերադարձնում է բաց, երիտասարդ հայացքը:
Ֆրակցիոն բլեֆարոպլաստիկայի առավելությունները.
Նուրբ մոտեցում,
Արագ արդյունք,
Կարճ վերականգնում,
Հուսալի արդյունք:
Հակացուցումները.
Հղիություն,
Կրծքովկերակրման շրջան,
Ուռուցքային հիվանդություններ,
Վարակներ,
Վիրուսային հիվանդություններ,
Կոպերի բորբոքում,
Հերպես,
Շաքարային դիաբետ: