Դեմքի վիրահատական ձգումը (Ֆեյսլիֆթինգ)

Դեմքի վիրահատական ձգումը կամ ֆեյսլիֆթինգը պլաստիկ վիրաբուժության ամենատարածված պրոցեդուրաներից մեկն է: Այն ուղղված է ծերացման նշանների վերացմանը՝ դեմքի օվալը շտկելու միջոցով: Երիտասարդացնող ազդեցությունը պահպանվում է երկար տարիներ:

Վիրահատությունը ներառում է դեմքի երեք հատված՝ վերին, միջին և/կամ ստորին հատվածները:

Այս հատվածներում ծերացման գործընթացը անհավասար է: Առաջին տարիքային փոփոխություններն ի հայտ են գալիս աչքերի շուրջ։ Այնուհետև նրանք առաջանում են դեմքի միջին, կզակի և պարանոցի հատվածներում։

Կախված այն հատվածից, որը շտկվում է, առանձնացնում են դեմքի ձգման հետևյալ տեսակները.

  • Քունքային լիֆթինգ՝ դեմքի ձգումը քունքի հատվածում: Մարդիկ այս պրոցեդուրան հաճախ անվանում են «աղվեսի աչքեր»: Այն ավելի բաց տեսք է տալիս աչքերին, բարձրացնում է հոնքերի ծայրերը, վերացնում ոչ խորը կնճիռները և այլն: Վիրահատությունը հաճախ զուգակցվում է բլեֆարոպլաստիկայի (կոպերի շտկման) հետ։
  • Դեմքի միջին հատվածի ձգում՝ այտերի վերին հատվածի, այտոսկրերի և քիթ-շրթունքային ծալքերի ձգում:
  • Դեմքի ստորին երրորդական հատվածի և պարանոցի ձգում կամ դեմքի պլաստիկ ձգում՝ ըստ Մենդելսոնի: Վիրահատությունն օգնում է վերաձևավորել կզակի գծերի հստակությունը, վերականգնում է մկանային շրջանակը և հեռացնում թուլացած մաշկը:

 

Բոլոր հատվածների միաժամանակյա ձգումը կոչվում է դեմքի շրջանաձև ձգում: Նման պրոցեդուրայի տևողությունը տատանվում է կախված դրա տեսակից և բարդությունից: Մակերեսային շրջանաձև ձգումը տևում է 1-1,5 ժամ: Դեմքի խորը ձգումը տևում է 3-4 ժամ: Միջամտության համար կիրառվում է ընդհանուր անզգայացում: Դեմքի միայն մեկ հատվածի կատարելիս հնարավոր է կիրառել տեղային անզգայացում։ Այս դեպքում պրոցեդուրայի տևողությունը սովորաբար չի գերազանցում մեկ ժամը: Դեմքի խորը կնճիռները համարվում են վիրահատության առանցքային պատճառը:

 

Ե՞րբ է ցուցված դեմքի վիրահատական ձգումը

Դեմքի վիրահատական ձգման համար հստակ տարիքային սահմաններ գոյություն չունեն, եթե կա ցուցում տվյալ վիրահատական միջամտության համար: Սակայն հիմնականում դեմքի ձգումը ցուցված է կատարել 40-60 տարեկանում: Քառասուն տարեկանից հետո մարդիկ սկսում են ծերացման լավ արտահայտված նշաններ են ունենալ: Մաշկի կախվածությունը այն հիմնական ցուցումներից մեկն է, որ մարդը կարող է դիմել պլաստիկ վիրաբույժի դեմքի վերարտական ձգման համար:

 

Ֆեյսլիֆթինգի հակացուցումները

Այս պրոցեդուրան չի կարելի իրականացվել, եթե պացիենտը վատառողջ է, ունի արյան մակարդելիության խանգարում, ուռուցքաբանական պաթոլոգիա, հոգեկան խանգարումներ և սուր շրջանում գտնվող վարակիչ կամ քրոնիկ հիվանդություններ: Մանր կնճիռները, որոնք վերացվում են կոնսերվատիվ (պահպանողական) մեթոդներով, ևս չեն կարող վիրահատության պատճառ հանդիսանալ։ Նման միջամտությունը կարող է մեծացնել դիմային նյարդի վնասվածքի վտանգը։