Մերսում

Մերսումը բուժման և կյանքի որակի բարելավման հնագույն և ամենաարդյունավետ մեթոդներից է։ Այն օգնում է հանգստացնել մարմինը, բարելավել արյան շրջանառությունը, ավշային հոսքը, նյութափոխանակությունը, ազատվել սթրեսից և հոգնածությունից, բարձրացնել տոնուսը, իմունիտետը, բարելավել ինքնազգացողությունը և տրամադրությունը: Մերսումն օգնում է նաև շտկել կազմվածքը, վերացնել ցելյուլիտը, ստրիաները, բարելավել մաշկի և մազերի վիճակը, երիտասարդացնել և առողջացնել մարմինը։

Արևելյան բժշկության մեջ մերսումն օգտագործվել է քրոնիկ հիվանդությունների կանխարգելման և բուժման մեջ և միշտ ներառվել է առողջության և երիտասարդության պահպանմանն ուղղված անկախ պրակտիկաներում:



«Մեդինես» բժշկական կենտրոնում մենք առաջարկում ենք բուժական և պրոֆիլակտիկ մերսումներ, էսթետիկ (մարմնի շտկում) և հանգստացնող մերսումներ:

Մերսման հիմնական տեսակները.

Դասական մերսում

Այն ունի ընդհանուր կազդուրող ազդեցություն, բարելավում է մարմնի բոլոր համակարգերի գործունեությունը, պայքարում է քրոնիկական հոգնածության, մկանների թուլության, տոնուսի կորստի դեմ, օգնում է պայքարել անքնության և նյութափոխանակության խանգարման դեմ:


Սպորտային մերսում

Օրգանիզմի համակարգերի ֆունկցիոնալ վիճակի, մարմնի մարզավիճակի բարելավում, հոգնածության թոթափում, ֆիզիկական կատարողականության բարձրացում, հենաշարժական համակարգի վնասվածքների և հիվանդությունների կանխարգելում և բուժում:


Հակացելյուլիտային մերսում

Այն անմիջականորեն ազդում է տեղական ճարպային կուտակումների վրա, նպաստում է տոքսինների հեռացմանը, խթանում է արյան շրջանառությունը և ակտիվացնում նյութափոխանակության գործընթացները հյուսվածքներում՝ բարելավելով օրգանիզմի վիճակը:

 

Լիմֆոդրենաժային մերսում

Այն ուղղված է ավշային շրջանառության օպտիմալացմանը, ինտերստիցիալ հեղուկի և այտուցների կուտակումների վերացմանը, նյութափոխանակության բարելավմանը, իմունիտետի և օրգանիզմի հարմարվողական հատկությունների բարձրացմանը:


Բուժական մերսում