Հետույքի բրազիլական ձգում

Կնոջ հետույքը կանացիության խորհրդանիշներից է, ուստի կանանց մեծամասնության համար շատ կարևոր է, որ այն լինի գեղեցիկ, առաձգական և ձիգ: Բնականաբար, ոչ բոլոր կանայք ունեն բնությունից տրված ձիգ, մեծ հետույք: Ինչպես նաև ժամանակի ընթացքում հետույքը կորցնում է իր առաձգականությունը և այլևս չի համապատասխանում գեղեցկության չափանիշներին։ Սեփական ճարպի միջոցով հետույքի մեծացումը ներդաշնակություն է հաղորդում մարմնի կառուցվածքին, հետույքը կլորացած և բնական տեսք է ունենում, և Դուք կարող եք կրկին Ձեզ գրավիչ զգալ:


 

 

Ի՞նչ է հետույքի բրազիլական ձգումը.

Հետույքի բրազիլական ձգումը լիպոսակցիայի և ճարպի փոխպատվաստման պրոցեդուրաների համադրությունն է, որը կատարվում է նույն վիրահատության ընթացքում, ինչը բարելավում է մարմնի արտաքին կառուցվածքը և տեսքը: Նախ, վիրաբույժը հեռացնում է ճարպը որովայնից, ազդրերից, կոնքերից կամ այլ հատվածներից, որտեղ ավելորդ ճարպ կա: Հեռացված ճարպը մաքրվում և հատուկ մշակվում է հետագա ներարկման համար: Այնուհետև վիրաբույժը, մի քանի փոքրիկ կտրվածքներ անելով, կանյուլայի միջոցով հիվանդի սեփական ճարպը փոխպատվաստում է հետույքի որոշակի հատվածներում՝ ինչի արդյունքում հետույք կլորավուն տեսք է ունենում, իսկ մարմնի կառուցվածքը ստանում է արտահայտիչ ուրվագիծ:

Նախքան միջամտության որոշում կայացնելը, մեր մասնագետները խորհրդատվության ընթացքում կպարզաբանեն վիրահատության և բուժման հետ կապված բոլոր հարցերը՝ ցուցաբերելով անհատական մոտեցում: