Աբդոմինոպլաստիկա (որովայնի ձգում)
Արժեքը՝ 450 000 դրամից սկսած
Աբդոմինոպլաստիկան կամ որովայնի ձգումը պլաստիկ վիրահատություն է, որն ուղղված է որովայնի հատվածի շտկմանը՝ ավելորդ և խիստ թուլացած մաշկի, ենթամաշկային ավելորդ ճարպային կուտակումների հեռացման, ինչպես նաև որովայնի թուլացած մկանների ձգման միջոցով: Վիրահատական միջամտության այս տեսակն աշխարհում պլաստիկ վիրահատության 5 ամենատարածված տեսակներից մեկն է:
Աբդոմինոպլաստիկայի ընթացքում հնարավոր է նաև կատարել պորտի տեղափոխում և անհրաժեշտության դեպքում՝ անգամ ձևափոխում:
Աբդոմինոպլաստիկայի ժամանակ հնարավոր է ֆիքսել որովայնի ուղիղ մկանները, որոնք կորցրել են իրենց բնական անատոմիական կառուցվածքը, այսինքն՝ դիաստազը։ Այս խնդիրն առաջանում է ինչպես կանանց մոտ՝ ծննդաբերությունից և քաշի կտրուկ նվազումից հետո, այնպես էլ տղամարդկանց մոտ:
Մեդինէս բժշկական կենտրոնում իրականացվում են աբդոմինոպլաստիկայի հետևյալ տեսակները.
Աբդոմինոպլաստիկայի ցուցումները.