Երկրորդային ռինոպլաստիկա
Երկրոդային (կրկնակի) ռինոպլաստիկան իրականացվում է քթի վերականգնման՝ ձևը կամ գործառույթը բարելավելու նպատակով: Այն վիրաբուժական միջամտություն է, որն իրականացվում է նախկինում վիրահատված քթի վրա:
Սովորաբար, երկրոդային ռինոպլաստիկայի են դիմում այն պացիենտները, որոնք նախկինում կատարված քթի վիրահատությունից հետո գոհ չեն դրա կոսմետիկ տեսքից կամ ովքեր քթով շնչելու խնդիրներ ունեն:
Ի՞նչ է ներառում կրկնակի ռինոպլաստիկան.
Կրկնակի ռինոպլաստիկան կարող է ավելի բարդ լինել, քան առաջնային ռինոպլաստիկան, հատկապես, եթե դուք արդեն մի քանի պրոցեդուրաներ եք ունեցել: Այս պատճառով կարևոր է ընտրել վիրաբույժի, ով և՛ փորձառու է, և՛ որակավորված:
Կրկնակի ռինոպլաստիկայի բնույթը կախված է պացիենտի անհատական պահանջներից: Երկրոդային ռինոպլաստիկայի որոշ պրոցեդուրաներ ներառում են քթի կոմպլեքս հետազոտություն, սակայն հաճախ երկրոդային ռինոպլաստիկան կարող է լինել պարզ գործընթաց, ինչպիսին է քթի մեջքին եղած փոքր սապատի հեռացումը: Որոշ դեպքերում հյուսվածքային փոխպատվաստումներ են օգտագործվում քթի աճառը վերականգնելու համար այն հիվանդների մոտ, որոնց նախորդ վիրահատությունների ժամանակ շատ հյուսվածք են հեռացվել: Այս տեսակի պրոցեդուրաները սովորաբար ամենաերկարներից և ամենաբարդերից են, որոնք ներառում են հյուսվածքների պատվաստուկների (գրաֆթեր) «հավաքում» այնպիսի հատվածներից, ինչպիսին քունքային շրջանն է:
Բեկակալը (շինա) կամ արված կարերը սովորաբար հանվում են մեկ շաբաթվա ընթացքում, իսկ կապտուկների մեծ մասը անցնում են տասնօրյա ժամկետում: