Ռինոսեպտոպլաստիկա

Ռինոսեպտոպլաստիկան ռինոպլաստիկա և սեպտոպլաստիկա վիրահատությունների համադրությունն է: Քթի վիրահատությունը կատարվում է կամ կոսմետիկ կամ ֆունկցիոնալ պատճառներով: Ռինոսեպտոպլաստիկան կատարվում է երկու պատճառով՝ քիթը ձևափոխելու համար, որպեսզի այն լինի կոսմետիկորեն ավելի գեղեցիկ և դեմքին ներդաշնակ, և ֆունկցիոնալ նպատակներով՝ բարելավելու շնչառությունը՝ ուղղելով միջնապատը, որը թեքվել է տրավմայի, վնասվածքի, հիվանդության կամ, երբեմն, նախկինում արված վիրահատության հետևանքով:


Կ
լինիկայում գտնվելու ժամանակահատվածը միջինում 1 օր է Պացիենտը դուրս է գրվում արդեն հաջորդ օրը:

Վիրահատության տևողությունը՝ 1,5−3 ժամ:

Ռինոսեպտոպլաստիկայի ցուցումները.

1. Քթի և միջնապատի դեֆորմացիա,

2. Քթի կառուցվածքի բնական արատ,

3. Քթի լորձաթաղանթի խցանում և բորբոքում,

4. Քրոնիկ այտուցվածություն՝ թեքված միջնապատի պատճառով,

5. Լորձի կուտակում և շնչառության դժվարացում,

6. Ցավ դեմքի շրջանում, կանոնավոր գլխացավեր,

7. Հոգեբանական անհարմարություն ոչ գեղեցիկ, անհամաչափ քթի, մեծ ոչ սիմետրիկ քթանցքների պատճառով։


Հակացուցումներ.

1. Մինչև 17 տարեկան ռինոպլաստիկա չի կարելի կատարել, սակայն վնասվածքի դեպքում հնարավոր է։

2. 65 տարեկանից հետո չի կարելի կատարել, քանի որ այդ տարիքում կարող են բարդություններ առաջանալ, ինչպես նաև դանդաղում է վերականգնողական պրոցեսը:

3.  Հղիության ժամանակ:

4. Եթե ​​կան սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ, օրինակ՝ սրտային անբավարարություն,

5. Ուռուցքային հիվանդություններ,

6. Սուր վարակիչ հիվանդություններ,

7. Շաքարախտ,

8. Հեպատիտ B, C,

9. ՄԻԱՎ,

10. Արյան մակարդելիության խանգարում:

Վերականգնողական շրջանը միջինում 10-14 օր է: Վիրահատությունից հետո անհրաժեշտ է օրական առնվազն 3 անգամ ողողել քթի լորձաթաղանթը ֆիզիոլոգիական լուծույթով:

Վիզիկական ակտիվության կարելի է վերադառնալ վիրահատությունից 3-4 շաբաթ անց: Հնարավոր վարակիչ հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է ընդունել բժշկի նշանակած դեղերը: 

Նախքան վիրահատությունը.

1. Վիրահատության նախորդ օրը ժամը 20:00-ից հետո ոչինչ չուտել, 24:00-ից հետո ոչինչ չխմել:

2. Առավոտյան՝ վիրահատությունից առաջ, ոչինչ չի կարելի խմել կամ ուտել։

3. Վիրահատության ներկայանալ առանց դիմահարդարման:

4. Հեռացնել ձախ ձեռքի բութ մատի շելակը:

5. Բոլոր զարդերն ու թանկարժեք իրերը թողնել տանը:

6. Վիրահատությունից առաջ մեկ շաբաթվա ընթացքում դեղորայք չընդունել:

7. Վիրահատությունից առաջ մեկ շաբաթվա ընթացքում ալկոհոլ չօգտագործել:

8. Պատրաստել հարմարավետ հագուստ, որը չի վնասի վիրահատված քիթը` հանելու կամ հագնելու ընթացքում:


Հետվիրահատական շրջան.

1. Հեղուկ օգտագործել կարելի է վիրահատությունից մեկ ժամ անց, բայց քիչ-քիչ։

2. 3-4 ժամ հետո կարելի է թեթև կերակուր ուտել:

3. Անկողնային ռեժիմ է պետք պահպանել միայն վիրահատության առաջին օրը, հաջորդ օրը այն չեղարկվում է:

4. 3 շաբաթվա ընթացքում քնել միայն մեջքի վրա պառկած:

5. Խմել օրական առնվազն 2 լիտր ջուր:

6. Գլխի բարձր դիրքը կնվազեցնի դեմքի այտուցը:

7. Կոսմետիկ միջոցները կարելի է օգտագործել վիրահատությունից 7 օր անց:

8. Մազերը կարելի է լվանալ 3-րդ օրվանից՝ գլուխը հետ տանելով, ինչպես վարսավիրանոցում:

Վիրահատության վերջնական արդյունքը տեսանելի է դառնում 1 տարի անց: