Բոտուլինոթերապիա (Բոտոքս)

Բոտուլինոթերապիան կամ բոտոքսը ներարկումային մեթոդ է կնճիռների հարթեցման համար՝ բոտուլինային տոքսինների օգտագործմամբ: Բոտոքս տերմինը հաճախ օգտագործում են A տիպի բոտուլոտոքսին պարունակող ցանկացած պրեպարատի համար: Բոտուլոտոքսինը ներգործում է տեղային եղանակով և առաջացնում մկանների թուլացում: Այն ներգործում է հենց այն մկանների վրա, որոնց մեջ ներարկվում է դեղամիջոցը: Հիմնականում բոտուլինոթերապիայի միջոցով հարթվում են ճակատին, միջհոնքային հատվածում և աչքերի շուրջ գոյացող (այսպես կոչված՝ «սագաթաթ») կնճիռները:


Առավելությունները

Առավելագույն արդյունավետություն;

Պրոցեդուրայի հարմարավետություն;

Կայուն ազդեցություն մինչև 6 ամիս;

Սերտիֆիկացված դեղերի անվտանգություն;

Տեղային ազդեցություն:

 

Հակացուցումները

Վարակիչ հիվանդություններ;

Մաշկային բորբոքումներ;

Ծանր աստիճանի պտոզ;

Հղիություն, կրծքով կերակրման շրջան;

Գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ: