Մեզոթերապիա
Մեզոթերապիան հատուկ պատրաստուկների (մեզոկոկտեյլներ) ներարկումն է, որը խթանում է կոլագենի և հիալուրոնաթթվի արտադրության կատարյալ հավասարակշռությունը բջջային մակարդակում:
Ինչպե՞ս է այն աշխատում:
Մեզոկոկտեյլի ներմուծումը մաշկի խորը շերտեր ոչ միայն թույլ է տալիս «արթնացնել» և ստեղծել երիտասարդության նոր բջիջներ, այլև սնուցում է մաշկը բացակայող միկրոէլեմենտներով և վիտամիններով՝ վերացնելով նրա էսթետիկ թերությունները՝ պիգմենտացիա, ակնե, հետակնե, ռոզացեա և այլն:
Ինչպե՞ս է ընթանում պրոցեդուրան:
Կոսմետոլոգի անհատական խորհրդատվությունից և զննումից հետո ընտրվում են մեզոկոկտեյլի համար անհրաժեշտ բաղադրիչները։ Բոլոր պատրաստուկները բացվում և խառնվում են բացառապես այցելուի ներկայությամբ: Այդ պահին ընտրված հատվածներում (դեմք/պարանոց/դեկոլտե) կիրառվում է տեղային անզգայացում, ինչը պրոցեդուրան կդարձնի բավարար հարմարավետ: Այնուհետև բժիշկը ներարկում է իրականացնում անհրաժեշտ հատվածներում:
Քանի՞ պրոցեդուրա է անհրաժեշտ կայուն էֆեկտի համար:
Այս հարցին մեր մասնագետը կկարողանա հստակ պատասխանել անհատական խորհրդատվությունից հետո: Սակայն սովորաբար մեզոթերապիայի կուրսը բաղկացած է 2-4 պրոցեդուրաներից՝ կախված ցանկալի ազդեցոությունից և մաշկի նախնական վիճակից:
Մեզոթերապիա մազերի համար
Ոչ պակաս արդյունավետ է մեզոթերապիայի կիրառումը գլխամաշկի համար։ Բուժիչ կոկտեյլը.
Կանխում և բուժում է մազաթափությունը:
Խթանում է նոր մազարմատների աճը:
Ամրացնում է մազերը դրանց աճի փուլում:
Արդյունավետորեն բուժում է նոսրացած, անկենդան, գունատ մազերը:
Ցուցումները.
Մաշկի տարիքային փոփոխություններ;
Ցան, ակնե, հետակնե;
Կուպերոզ;
Մաշկի տոնուսի և առաձգականության կորուստ;
Պիգմենտացիա, մաշկի անհավասար երանգ:
Հակացուցումներ
Հղիության և լակտացիայի ժամանակահատվածը;
Մաշկի վրա բաց վերքեր;
Սուր վարակիչ և վիրուսային հիվանդությունների շրջան;
Օնկոլոգիական և իմունային հիվանդություններ;
Արյան մակարդելիության խանգարում: