Ուրվագծային պլաստիկա (ֆիլլերներ)

Ուրվագծային պլաստիկան դեմքի և շուրթերի օվալը շտկելու ոչ վիրահատական ​​միջոց է: Բարձրորակ ֆիլլերների օգնությամբ հնարավոր է ցանկալի ձև հաղորդել այտոսկրերին, այտերին կամ շուրթերին: Այս ոչ վիրահատական տեխնիկան արդյունավետությամբ մոտ է վիրահատականին, մինչդեռ վերականգնման երկար շրջան չի պահանջվում:

Ցուցումներ

Մաշկի տարիքային փոփոխություններ՝ պտոզ, ուրվագծի կորուստ;

Շուրթերի ծավալի մեծացում;

Դեմքի ցանկալի ուրվագծի ստեղծում;


Հակացուցումներ

Հղիություն, կրծքով կերակրման շրջան;

Ուռուցքային և արյան հիվանդություններ;

Բաց վերքեր ներգործության հատվածում;

Ակտիվ փուլում գտնվող վարակիչ և վիրուսային հիվանդություններ;

Ալերգիա հիալուրոնաթթվի նկատմամբ: