Պլազմոլիֆթինգ
Պլազմոլիֆթինգը մաշկի որակյալ երիտասարդացման և ձգման ներարկումային արդյունավետ տեխնիկա է: Բացի այդ, պլազմոլիֆթինգն օգտագործվում է ակնեների և հետակնեների, ինչպես նաև մաշկային այլ խնդիրների բուժման համար:
Ինչպե՞ս է այն աշխատում: Այցելուի սեփական արյունից մաքրված պլազման ներարկվում է ընտրված հատվածներում (դեմք/պարանոց/դեկոլտե)՝ օգնելու վերականգնել էլաստինն ու կոլագենը: Պլազման արագացնում է բջջային նյութափոխանակությունը, ինչպես նաև սկսում է նոր բջիջների արտադրման գործընթացը՝ վերականգնելով մաշկը ոչ միայն դրսից, այլև ներսից: Այսօր պլազմային թերապիան համարվում է մաշկի բուժման և երիտասարդացման ամենաբնական միջոցներից մեկը, քանի որ պրոցեդուրաների ընթացքում օրգանիզմը ստանում է սեփական «պաշարները»: Ի դեպ, հենց այդ պատճառով էլ պրոցեդուրան համարվում է ամենաարդյունավետներից մեկը. չէ՞ որ, մեր սեփական պլազման եզակի դեղամիջոց է՝ պարունակելով հենց այն նյութերը, որոնք անհրաժեշտ են մեր մաշկին:
Ինչպե՞ս է իրականացվում պրոցեդուրան: Կոսմետոլոգի անհատական խորհրդատվությունից և զննումից հետո որոշվում է բուժման համար անհրաժեշտ պլազմայի, ինչպես նաև կուրսի ընթացքում անհրաժեշտ սեանսների քանակը: Բժշկական կրթություն և կլինիկական փորձ ունեցող մասնագետը երակից արյուն է վերցնում: Հատուկ հավաստագրված փորձանոթով արյունն ուղարկվում է ցենտրիֆուգ, որտեղ պլազման առանձնացվում է: Մինչ այդ միջամտության համար ընտրված հատվածներում կիրառվում է տեղային անզգայացում, ինչը բավարար հարմարավետ է դարձնում պրոցեդուրան: Պլազման ստանալուց հետո մասնագետը ներարկումների միջոցով մերմուծում է այն անհրաժեշտ գոտիներ: Պլազմոլիֆթինգից հետո վերականգնողական շրջանը 2-3 օր է։
Ինչպե՞ս պատրաստվել միջամտությանը: Քանի որ պլազման ակտիվ նյութ է մաշկի բուժման և երիտասարդացման համար, այս նյութի որակը նույնպես պետք է բարձր լինի։ Այստեղ դա կախված է հաճախորդից. պրոցեդուրայից առնվազն 2-3 օր առաջ պետք է հրաժարվել ալկոհոլից, ծխախոտից, ճարպային, տապակած, աղի և կծու կերակուրներից: Ինչպես նաև կենտրոնանալ ջրի հավասարակշռության վրա՝ չմոռանալով օրական 2 լիտր ջուր խմել։ Հիշեք՝ որքան արյունը մաքուր լինի պրոցեդուրաների օրը, այնքան ավելի բարձր արդյունք կստանաք։
Ցուցումները
Մաշկի տարիքային փոփոխություններ - պտոզ, տոնուսի կորուստ;
Մաշկի ջրազրկում, չորություն;
Ակնե, հետակնե, ռոզացեա;
Պիգմենտացիա;
Սպիներ;
Մազաթափություն;
Մազերի թերությունները:
Հակացուցումները
Հղիություն և կրծքով կերակրում;
Ուռուցքաբանական և արյան հիվանդություններ;
Վարակիչ և վիրուսային հիվանդություններ ակտիվ փուլում;
Բաց վերքեր ներարկման հատվածում: