Մաստոպեքսիա (Կրծքագեղձի ձգում)

Մաստոպեքսիան կրծքագեղձի վիրահատական ձգում է, որը թույլ է տալիս լուծել կրծքագեղձի իջեցման (պտոզ) խնդիրը, վերականգնել կաթնագեղձերի ծավալը և կատարել պտուկների և արեոլաների էսթետիկ շտկում։

Մաստոպեքսիայի ցուցումները.

Վիրահատության հիմնական ցուցումներն են կրծքագեղձի մաշկի առաձգականության կորուստը, կրծքագեղձերի կախվածությունը (պտոզը)՝ քաշի կտրուկ կորստի, հղիության կամ կրծքով կերակրման հետևանքով։ Կանանց համար կրծքագեղձերի ձգումը ակտուալ է հատկապես ծննդաբերությունից հետո, երբ կրծքագեղձերի իջեցումը շատ դեպքերում անխուսափելի է:



Կարևոր է նշել, որ կրծքագեղձի մեծացումը և ձգումը փոխարինելի վիրահատություններ չեն. մամոպլաստիան չի լուծում կրծքագեղձի պտոզի խնդիրը, այլ միայն վերականգնում է կրծքի ծավալը իմպլանտների շնորհիվ:
Բայց այս երկու վիրահատությունները համատեղել: Ուստի բավականին հաճախ լինում են դեպքեր, երբ վիրաբույժը խորհուրդ է տալիս մաստոպեքսիա կատարել կրծքագեղձի էնդոպրոթեզավորմամբ, այսինքն՝ միաժամանակ կատարել կրծքագեղձի ձգում և մեծացնող մամոպլաստիկա։

Նման վիրահատության արդյունքն ավելի արտահայտիչ էսթետիկ տեսք է տալիս. իմպլանտների տեղադրումը թույլ է տալիս կուրծքը դարձնել ավելի գրավիչ և ծավալուն, իսկ կրծքի ձևի շտկումը կուրծքն ավելի բարձր և ձիգ է դարձնում: Վիրահատությունից հետո կրծքի ֆունկցիան և էրոգեն զգայունությունը պահպանվում է։


Կրծքագեղձի ձգման մեթոդները.

Մաստոպեքսիայի ցանկացած եղանակի դեպքում կրծքագեղձի շտկման էությունը մնում է նույնը. էֆեկտը ձեռք է բերվում ավելորդ մաշկը հեռացնելով և պտուկ-արեոլար կոմպլեքսը վեր բարձրացնելով:

Կրծքագեղձի ձգումը կարող է իրականացվել հետևյալ եղանակներով.

  • Շրջանաձև կտրվածք (արեոլայի շուրջ);

  • Ուղղահայաց կտրվածք (արեոլայից մինչև ստորկրծքային ծալք);

  • T-ձև կտրվածք (հարարեոլային, ուղղահայաց և ստորկրծքային ծալքով):

Օպտիմալ մեթոդը որոշվում է վիրաբույժի կողմից՝ կախված պացիենտի կրծքագեղձի իջեցման աստիճանից և հետևյալ գործոններից.

  • կրծքի չափ և ձև,

  • պտուկ-արեոլար կոմպլեքսի վիճակ, շտկման ցանկություն,

  • կրծքի մաշկի առաձգականություն,

  • հեռացվող հյուսվածքների քանակ:

 

Մաստոպեքսիա իրականացնելիս՝ վիրաբույժը միշտ փորձում է սահմանափակվել հյուսվածքների նվազագույն վնասվածքով, քանի որ կրծքագեղձի ձգման հիմնական նպատակը կրծքի գեղեցկությունն է, նրա արտաքին տեսքը։