Կրծքագեղձի փոքրացում
Կրծքագեղձի փոքրացումը (ռեդուկցիոն մամոպլաստիկա) վիրաբուժական միջամտություն է՝ ուղղված մեծ կրծքագեղձերի փոքրացմանը, որոնք խնդիրներ են ստեղծում ինչպես առողջական, այնպես էլ էսթետիկ առումով: Անհամաչափ մեծ և ծանր կուրծքը կարող է առաջացնել մի շարք խնդիրներ՝ սկսած մեջքի ցավից, խախտված կեցվածքից, հոգնածությունից, կրծքի տակ մաշկային ցանից և գրգռվածությունից մինչև կմախքի դեֆորմացիաներ: Բացի այդ, շատ մեծ կուրծքը ոչ էսթետիկ տեսք է հաղորդում, դժվարացնում է հագուստի ընտրությունը և միևնույն ժամանակ հանգեցնում է ինքնավստահության կորստի, ինչը կանանց ստիպում է դիմել կրծքագեղձի կրճատման վիրահատության։ Կրծքագեղձի կրճատման վիրահատությունը կարելի է բնութագրել որպես միջամտություն, որը հնարավորություն է տալիս մեծ կրծերից դժգոհող կանանց ձեռք բերել հարմարավետության զգացում բոլոր առումներով: