Կրծքագեղձի մեծացում

Կրծքագեղձի մեծացումը կատարվում է կրծքի չափը մեծացնելու և ձևը բարելավելու համար: Սովորաբար այս վիրահատությանը դիմում են կանայք, ովքեր դժգոհ են չափազանց փոքր կուրծք ունենալուց, կամ կանայք, ովքեր կորցրել են կրծքի ծավալն ու ձևը հղիությունից և կրծքով կերակրելուց հետո: Այն կոսմետիկ վիրաբուժության ամենատարածված վիրահատություններից մեկն է, որն ունի անվտանգության, ինչպես նաև բավարարվածության բարձր մակարդակ՝ շնորհիվ պացիենտի ինքնագնահատականի վրա ունեցած խիստ դրական ազդեցության:


 

Կրծքագեղձի մեծացումն իրականացվում է իմպլանտների միջոցով։ Իմպլանտների տեսակները բաժանվում են ըստ ձևի, չափի, լցանյութի և ծածկույթի:

Ըստ իրենց ձևի՝ իմպլանտները լինում են անատոմիական (կաթիլաձև) կամ կլոր:

Թե որ տեսակի իմպլանտն է պետք ընտրել, կախված է վիրաբույժի նախընտրությունից, հաճախորդի ցանկությունից, իմպլանտի չափից ու ձևից: