Կրծքագեղձի վերականգնում

Կրծքագեղձի վերականգնողական պլաստիկան (ռեկոնստրուկտիվ մամոպլաստիկա) վիրահատական ​​բուժումից կամ վնասվածքից հետո կրծքագեղձի վերականգնման վիրահատությունն է: Պլաստիկ վիրաբույժը նման վիրահատություն է կատարում կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով մաստէկտոմիայի (կրծքագեղձի մասնակի կամ ամբողջական հեռացման) ենթարկված պացիենտներին։ Ռեկոնստրուկտիվ մամոպլաստիկա կարող է առաջարկվել նաև, եթե կնոջ մոտ առկա է կրծքագեղձերի բնածին թերզարգացում կամ բացակայություն:


 

Կրծքագեղձի պլաստիկ վիրահատության հակացուցումները

Կրծքագեղձի պլաստիկ վիրահատությունը ինվազիվ վիրահատություն է, որը ներառում է հիվանդին անզգայացման վիճակի մեջ մտցնելը: Վարակիչ և քրոնիկ հիվանդությունների առկայությունը պահանջում է հիվանդի վիճակի նախնական շտկում կամ նույնիսկ կարող է հանգեցնել վիրահատությունից հրաժարվելուն: Ուստի, ինչպես ցանկացած վիրաբուժական միջամտության դեպքում, անհրաժեշտ է նախնական խորհրդատվություն նեղ մասնագիտացված բժիշկների հետ:

Կրծքագեղձի պլաստիկայի հակացուցում կարող է դառնալ՝ պացիենտի մոտ նշված պաթոլոգիաներից մեկի հայտնաբերումը.

Սրտանոթային համակարգի հիվանդություն,

Հեպատիտ B կամ C,

2-րդ տիպի շաքարային դիաբետ,

Աուտոիմուն հիվանդություններ,

Քրոնիկ հիվանդությունների սրացում,

Տեղային բորբոքում նախատեսված վիրաբուժական միջամտության հատվածում:


Որոշ դեպքերում հիվանդի համար ավելի նպատակահարմար է կրծքագեղձի վերականգնումը հետաձգել՝ այս պրոցեդուրայի համար առավել բարենպաստ ժամանակահատվածի: Կրծքագեղձի վիրահատության հետաձգման ամենաակնհայտ պատճառն է հղիությունը: